Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է Իոսիֆ Կոբզոնը

08.30.2018

80 տարեկան հասակում վախճանվել է ռուսական էստրադայի երգիչ Իոսիվ Կոբզոնը: Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի «Twitter»-ի էջում հրապարակված տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

Դեռ հուլիսի 27-ին տեղեկացվել էր, որ երգիչի թոքերի աշխատանքը ապահովվել է օդափոխիչ սարքի օգնությամբ : Մինչ այդ արտիստը տեղավորված է եղել Մոսկվայի հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբուժության վերակենդանացման բաժանմունքում:: Նրա վիճակը գնահատվում էր կայուն-ծանր:

Այդ օրը Կոբզոնի մամլո քարտուղարը հայտարարել էր, որ երգչի հոսպիտալացումն ունի պլանային բնույթ և նրան վերակենդանացման բաժին չեն տեղափոխել: Այդպիսի տեղեկատվությամբ հուլիսի 26-ին հանդես էր եկել նաև երգչի կինը:

Այլ տեղեկություններով, հենց այդ նույն ժամանակ, Կոբզոնն անցելիս է եղել քիմիաթերապիայի կուրս:

Երգչի մոտ չարորակ ուռուցքը հայտնաբերվել էր 2005թ.-ին:

Իոսիֆ Կոբզոնը ծնվել է 1937թ.-ի սեպտեմբերի 11-ին: Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, Խորհրդային Միության պետական մրցանակի դափնեկիր:

Բացի արտիստական գործունեությունը, նա զբաղվում էր նաև մանկավարժությամբ և դասավանդում էր Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտում:

1997թ.-ից Իոսիֆ Կոբզոնը բոլոր գումարումների Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր է ընտրվել:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 237 անգամ