Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրության գործողություններն աստիճանաբար լողափից տեղափոխվում են լճակի ջրի մեջ

09.01.2018


Նախօրեին, օգոստոսի 31-ին, ուշ երեկոյան, Մոսկվայի Գորկու անվան զբոսայգու Պիոներական ջրամբարի ափամերձ ավազներին ցուցադրվեց «Կեսգիշերային հավասարակշռություն» անսովոր ներկայացումը, որը բեմադրել էր «DEREVO» թատրոնի ղեկավար Անտոն Ադասինսկին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բացօթյա «հարթակում» ասես ի մի են գալիս բնության 4 տարերգ՝ ջուրը, օդը, հողը և կրակը Հանդիսատեսը հիպնոսացած հետևում Է ծավալվող իրադարձություններին՝ այն անսովոր է և անհասկանալի, բայց անընդհատ ուշադրությունն իր վրա գամող:

Բեմադրող ռեժիսորը այս ներկայացման մեջ կոդավորել է իր ասելիքը, սակայն, յուրաքանչյուր դիտող դրա մեջ փնտրում է սեփականը:

«Երեխաներին հարց ես տալիս.

- Ի՞նչ ես ցանկանում դառնալ:
- Տիեզերագնաց:
- Իսկ դու՞:
- Մայքլ Ջեքսոն:
- Իսկ դու ի՞նչ ես ուզում դառնալ:
- Կաշպիրովսկի:
Անցնում է մեկ տարի.
- Ի՞նչ էիր ուզում դառնալ:
- Չեմ հիշում:
- Իսկ դու՞:
- Մոռացել եմ:
- Իսկ դու ի՞նչ էիր ուզում դառնալ:
- Ես արդեն դարձել եմ:
- Ի՞նչ ես դարձել:
- Համակարգային ադմինիստրատոր...

Եվ երազանքը հեռանում է: Հենց այդ մասին է ներկայացումը: Երազանքը մահճակալի տակ պառկած է, փորփրիր, հասիր և դարձիր այն, ինչ ցանկանում ես», - հորդորում է ռեժիսորը:

Այս ներկայացում-մեդիտացիան, արագընթաց չէ, բոլորին չէ որ հասկանալի է, սակայն գրավում է:

Մեկնաբանելով ներկայացման մասին իր տպավորությունները, կոմպոզիտոր Ստաս Նամինը ասել է, որ ներկայացումից իր հետ տանում է այն «Երբ ստանում եք այսքան րոպեների գեղեցկություն, որը կապ ունի ինչ-որ զգացմունքային իրավիճակների հետ, որոնք դու չպետք է հասկանաս մինչև վերջ, բայց այն, որ շատ անկեղծ են խաղում, և ամեն ինչ շատ միաժամանակ է և պլաստիկորեն հիանալի...»:

Բեմադրության գործողություններն աստիճանաբար լողափից տեղափոխվում են լճակի ջրի մեջ: Սա դերասաններից պահանջում է մեծ դիմադրողականություն: Սակայն բողոքի ոչ մի նշան նրանց կեցվածքում չի նշմարվում:

Անտոն Ադասինսկին թատրոնի անցած 30 տարիների ընթացքում մշակել է իր արտիստներին մարզելու և որակը պահանջված ոճին հասցնելու վարժությունների համակարգ:

«Զբաղվում ենք մարմնով, շարժումով, պարում ենք, ունենք վարժություններ հոգեբանության և հոգեվիճակի վերաբերյալ և էլի շատ բաներ...»,- ասում է նա և ավելացնում, որ բոլորը չէ, որ դիմացել են իրենց այսպիսի «կենցաղին»:

Թատերախումբը նախկինում ուներ 18 անդամ, հիմա մնացել են 6-ը:

«Կեսգիշերային հավասարակշռություն» ներկայացումից հետո հանդիսատեսները երկար ժամանակ չէին հեռանում: Թատերական երեկոն շարունակվում էր բարեկամության ձևաչափով....




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 57 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ