Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի թատերական բիենալեում ներկայացվել են նաև «Թատրոնի հայ նկարիչները»

09.03.2018


Նախօրեին, սեպտեմբերի 2-ին, Ռուսաստանի Մշակույթի նախարարության և նախագահի դրամաշնորհների հովանու ներքո Մոսկվայում մեկնարկել է «Թատերական արվեստի բիենալե-2018»-ը: Սա մեծամասշտաբ նախագիծ է, որը իրականացնում են այդ երկրի երաժշտական թատրոնների ասոցիացիան, թատերական ռեժիսորների գիլդիան, «Մշակութային սեզոններ» հիմնադրամը, «Թատերական Ռուսաստան» նախագիծը, Մոսկվայի նահանգային պետական թատրոնը և Բախրուշինի անվան թատերական թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rewizor.ru»-ին:

«Թատերական արվեստի բիենալեն» թատերական ռուսաստանը մեկ ընդհանուր ստեղծագործական հարթության մեջ ընդգրկելու և հաջող համագործակցության սկզբունքորեն նոր ձևաչափ է:

Այս նախագիծը ներկայանում է երեք փառատոների միջոցով («Տեսնել երաժշտությունը», «Ռեժիսուրայի դասեր» և «Մեծ մանկական» փառատոներով):

Բոլոր փառատոները միասնական են պրոֆեսիոնալ նշաձողի, թատերական արվեստի և դրա լուսավորչական-կրթական առաքելությունը ներկայացնելու առումով: Ազդագրերում նշվող բեմադրությունները հասցեագրվում են տարբեր հանդիսասրահների: Իսկ կազմակերպվող վարպետության դասերը, որոնք անցկացնում են ռուսական բեմի հայտնի դեմքերը, միավորում են երեք փառատոների ծրագրերը:

Բիենալեի հիմնական խնդիրն է ձևավորել ստեղծագործական հարթություն, ապահովել տեղեկատվության փոխանակության և երկրի թատերական տարածության ընդհանուր միջավայր:

Փառատոնի ծրագրում ընդգրկված են 60 բեմադրություն, որոնք ներկայացնում են ոչ միայն ռուսական, այլև ֆրանսիական, հունգարական, շվեյցարական, Ավստրիական և իսրայելական բազմաժանր բեմարվեստը: Այստեղ կնշվեն նաև թատերական մի շարք երախտավորների հետ առնչվող հոբելյանական իրադարձություններ: Օրինակ, «Ամսաթվեր» հատուկ նախագծով կնշանավորվեն Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի Վալերի Ֆոկինի ստեղծագործական գործունեության 50-ամյակը, ռեժիսոր Ադոլֆ Շապիրոյի 60-ամյակը և այլն:

Ի դեպ, բիենալեի բացման օրը՝ սեպտեմբերի 2-ին, Բախրուշինի անվան թատերական թանգարանը, բացել է 4 ցուցադրություններ՝ «Վ. Լևանտալ. «Բեմը և գեղանկարչությունը» », «Կլին քաղաք #13», «Թատրոնի հայ նկարիչները» և «Ուրալի թատրոնների ասոցիացի» խորագրերով:
    Դիտվել է 10 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298>>հաջորդ