Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհը ոչնչացրել է Բրազիլիայի Ազգային թանգարանի ցուցանմուշների մեծ մասը

09.03.2018


Ռիո-դե-Ժանեյրոյում հրդեհի ճարակ է դարձել Բրազիլիայի ազգային թանգարանը: Ըստ նախնական լուրերի աղետի հետևանքով մարդկային զոհեր չկան, սակայն մեծ են նյութական կորուստները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, թանգարանի փակվելուց հետո: Կրակը հաշված րոպեների ընթացքում տարածվել է կառույցի փայտե ծածկերի վրայով: Դրա հետևանքով տանիքի մի զգալի մասը փլվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 80 հրշեջ: Իրենց գործի հենց սկզբում նրանք չեն կարողացել օգտվել հրդեհի շիջման համակարգերից և ջուրը վերցրել են մոտակա լճից: Կեսգիշերին մոտ կրակը հաջողվել է շենքի դեռ չայրվող մասից լոկալացնել:

Բրազիլիայի Ազգային թանգարանի հավաքածոն ուներ 20 մլիլիոն ցուցանմուշ: Այս հաստատությունը արևմտյան կիսագնդի ամենախոշորներից էր իր տեսակի մեջ: Հիմա այդ հարուստ հավաքածոյի մեծ մասը կրակի հետևանքով ոչնչացել է: Թանգարանի աշխատակիցներին հաջողվել է փրկել միայն մի քանի արժեքավոր ցուցանմուշ:

«Սա կորուստ է ողջ աշխարհի համար: Կորցրածը վերականգնելն անհնար կլինի: Մենք ուրախ ենք, որ ոչ մեկը չի տուժել, բայց հաշտվել այս կորուստի հետ, մենք այլևս չենք կարող»;,- ասել է 2002-2010թթ.-երին Բրազիլիայի Ազգային թանգարանի տնօրեն աշխատած Սերխիո Կուլանդ դե Ասևեդը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 153 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190