Խաղաղության և արդարության կոչ են անում անկախ հավատից 09.04.2018
Այսօր, սեպտեմբերի 4-ին, Ռուսաստանում, Թատարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում մեկնարկել է Մահմեդական կինոյի միջազգային փառատոնը: Միջոցառման հասցեով 56 երկրներից ներկայացվել է 970 մասնակցության հայտ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Փառատոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ծրագրում ընդգրկված են հայրենական և համաշխարհային կինոյի այնպիսի ստեղծագործություններ, որոնք, անկախ հավատից, խաղաղության և արդարության կոչ են անում:
Մրցութային ծրագրում ընդգրկվել են 65 ֆիլմ: Մրցանակները տրվելու են լավագույն ռեժիսուրայի, սցենարի, օպերատորական աշխատանքի, կնոջ և տղամարդու դերակատարման համար: Իսկ մրցույթից դուրս նախատեսվում են «Ռուսաստան- Մահմեդական աշխարհ», «Մշակույթների երկխոսություն», «Մանկության կինոաշխարհ» և «Կինոփորձարկումներ» անվանակարգերում: