Ապագայի թատրոնի ամբիոնի ստեղծման «խենթ» գաղափարը09.06.2018
Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտում մեկնարկել է «Ապագա թատրոնի լաբորատորիա» նախագիծը, որի նպատակն է ուսումնասիրել արվեստի ոլորտում ապագա զարգացումները և հանդիսատեսների հետաքրքրությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
«Մենք առայժմ կատարում ենք առաջին քայլերը, սակայն արդեն կարելի է խոսել նվազագույնը մեկ ուսումնասիրության արդյունքների մասին»,- ասել է նախագծի ղեկավար Գրիգորի Զասլավսկին՝ ընդգծելով, որ իրենք արդեն հաշվել են Ռուսաստանում գործող թատրոնների թիվը, որով լրջորեն որևէ մեկը չի զբաղվել՝ սկսած 1985թ.-ից:
Նրա ասելով հաճախ են խոսում, որ Ռուսաստանում կա 613 թատրոն, իսկ եթե դրանց գումարվեն նաև գերատեսչական ենթակայության կամ ճյուղային թատրոնները, ապա այդ թիվը կկազմի 665:
Զասլավսկին, սակայն, կատարում է նաև այնպիսի դիտարկում: Նա ասում է, որ հաշվարկների այդ շրջանակից դուրս էլ կան թատրոններ, որոնք իրենց ներդրումն ունեն ռուսական թատերական արվեստը ներկայացնելու գործում: Նա հիշատակում է, օրինակ, «Կալյադա թատրոնը», որը հաճախակի է հանդես գալիս արտասահմանցի թատերասերների առաջ, կամ «Կվարտետ «Ի» » թատրոնը, որի ներկայացումներից կամ ֆիլմերից մեջբերումները ռուսաստանցիների ամենօրյա կյանքի մասն են դարձել: Ըստ այդմ էլ՝ Զասլավսկին ընդգծում է, որ քիչ կամ շատ հայտնի այդպիսի թատերախմբերի թիվը իրենց երկրում գերազանցում է հազարը:
«Եթե չիմանանք, թե ընդհանրապես, որքան պետական և ոչ պետական թատրոն կա Ռուսաստանում, ուրեմն, մենք չենք կարող հոդաբաշխ խոսել խաղացանկի, ճաշակների մասին...»:
Նա նշում է, որ, բարեբախտաբար այդ նախագիծը մեկնարկել է և իրենք արդեն ինչ-որ բան կարող են անել:
Նախագիծը նաև նախատեսում է բարձրացնել միջազգային ասպարեզում Ռուսաստանի թատերական արվեստի պետական ինստիտուտի հեղինակությունը: Զասլավսկին նշում է, որ այսօր իրենց կրթօջախը, նաև Ռուսաստանի մյուս թատերական դպրոցները, չեն կարող խոսել միջազգային վարկանիշի մասին, քանի որ այդպիսին, պարզապես չունեն: Սակայն, անհրաժեշտ մակարդակ ձեռք բերելու համար պետք է տարիների աշխատանք: «Ինչ-որ նախագծեր և գործեր ակնհայտ և հասկանալի են, իսկ մյուսները պետք է փոքր-ինչ կամ «ոչ փոքր-ինչ» խենթ լինեն»,- նշել է նա և տեղեկացրել, որ այդպիսի «խենթ» նախագծերից է ինստիտուտում ապագայի թատրոնի ամբիոնի ստեղծման գաղափարը:
Այդ ամբիոնում նախատեսվում է պատրաստել մասնագետներ, իսկ քանի որ արդեն սկսել են ընդհանուր թատերական դաշտի ուսումնասիրությունը, ուրեմն, որոշել են ստեղծել նաև լաբորատորիա, որտեղ արդեն հրավիրվել են աշխատելու երկրում հայտնի սոցիոլոգ Օլեգ Իվանովը և թատերական գործի նորար Էդուարդ Բոյակովը: