Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կալանավորվածին ստեղծագործական առաջարկություն է արել թատրոնի գեղարվեստական ղեկավարը

09.10.2018

2017թ.-ի օգոստոսի 23-ից մինչև օրս դատարանի որոշմամբ տնային կալանքի մեջ գտնվող, հայրենիքում և արտասահմանում պահանջարկված թատերական ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին մեկ այլ հայտնի թատերական ռեժիսոր՝ Անդրեյ Մոգուչին, խնդրել է իր գեղարվեստական ղեկավարությամբ գործող Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում ներկայացում բեմադրել: Այդ մասին «teatral-online.ru »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մոգուչին իր առաջարկությունը բարձրաձայնել է սեպտեմբերի 9-ին նոր թատերաշրջանի բացման առթիվ անցկացված պետերբուրգյան հայտնի թատրոնի կոլեկտիվի հավաքի ժամանակ: Նա նաև հույս է հայտնել, որ «Արդարությունը և առողջ բանականությունը կհաղթի և իր առաջարկությունը մոտ ապագայում կիրականցվի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնային կալանքում գտնվող Կիրիլ Սերեբրեննիկովը մեղադրվում է իր թատրոնում իրականացված «Պլատֆորմա» նախագծի ընթացքում պետական բյուջեի փողերի յուրացման մեջ: Նրանից բացի այդ գործով դատարանի որոշմամբ տարբեր խափանման միջոցներ են կիրառվել նաև այդ նախագիծը իրականացնող և «Գոգոլ կենտրոն» թատրոնի ենթակայությամբ գործող «7-րդ ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբրոդսկու, նախկին գլխավոր տնօրեն Յուրի Իտինի, նախկին գլխավոր հաշվապահ Նինա Մյասլյաևայի, ինչպես նաև Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնի տնօրեն, իսկ ավելի վաղ՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության դեպարտամենտի ղեկավար Սոֆյա Ապֆելբաումի նկատմամբ:






Այս թեմայով այլ հղումներ-1

    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ