Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երիտասարդ ռեժիսորները թատերական կյանքն ակտիվացնում են տարածաշրջաններում


Այսօր, սեպտեմբերի 10-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում, այս էլ 6-րդ անգամ, մեկնարկում է «Արթմիգրացիա» երիտասարդական ռեժիսուրայի փառատոնը, որտեղ հիմնականում ներկայացվում են Մոսկվայի բուհերի շրջանավարտների այն աշխատանքները, որոնք բեմադրվել են երկրի այլ բնակավայրերի հարթակներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ռուսաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումը ցուցադրում է, որ տարածաշրջաններում թատերական կյանքի ակտիվացմանը հիմնականում տոն են տալիս երիտասարդ ռեժիսորները:

Ոչ հեռու անցյալում բուհ ավարտած, մայրաքաղաքը թողած և տարածաշրջանում աշխատանքային գործունեություն ծավալելու որոշում կայացրածներին օժանդակելու գաղափարը մեծ ճանաչում է ձեռք բերել, ասել է փառատոնի արթ-տնօրեն Դմիտրի Մոզգովոյը:

Այս տարի փորձագիտական խորհուրդը ընտրել է 7 տարածաշրջաններում իրականացված նույնքան բեմադրություն:

Ասենք, որ փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 16-ին:
    Դիտվել է 801 անգամ
    123456789