Նախկին թատրոնի շենքի տակ գանձ է հայտնաբերվել09.11.2018
Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո քաղաքի՝ նախկինում «Կրեսոնե» թատրոնին պատկանող շենքի տակ հայտնաբերվել է Հին Հռոմի ժամանակներից թաքցրած գանձ : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «»tvkultura.ru»-ին:
Մի քանի հարյուր ոսկե դրամները փորձագետների կարծիքով վերագրվում են 5-րդ դարին: Գտածո դրամի մեծամասնությունը հիանալի պահպանված է: Արդեն հանրությանն են ներկայացվել դրանցից 27-ը:
Գանձի ընդհանուր արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրա: Հետաքրքիր է նաև այն տարողությունը, որի մեջ պահված են եղել ոսկե դրամները: Այդ ձևի սափոր հնագետները, պարզվում է, որ տեսնում են առաջին անգամ: