Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խաչատրյանական «Սպարտակը» «Լույսի շրջան»-ում

09.12.2018


Մոսկվայի թատերական հրապարակում, սեպտեմբերի 21-25-ին «Լույսի շրջան» 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում,Մեծ, Փոքր և երիտասարդական թատրոնների շենքերի ճակատամասին միաժամանակ կցուցադրվի «Սպարտակ» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ըստ փառատոնի մամլո ծառայության տարածած հաղորդագրության այդ երեք շենքերը, որ միավորվում են մեկ ընդհանուր ցուցադրական տարածքում, թույլ կտան լուսապատկերները ներկայացնել որպես եռանկար և 270 աստիճանի տեսաարտապատկեր: Հանդիսատեսները հենց այդ ձևաչափով էլ կդիտեն լուսային ալեգորիկ մի պատում, որը ստացել է «Սպարտակ» անունը:

Այս տեսարանը և ցուցադրանքը ստեղծողները ներշնչվել են իտալացի գրող Ռաֆայելո Ջովանիոլիի ապստամբ գլադիատորի մասին վեպի պատմությամբ, Ռուսաստանի Մեծ թատրոնում Արամ Խաչատրյանի հայտնի բալետի լեգենդար բեմադրությամբ և այդ թեմայով նկարահանված կինոնկարներով:
    Դիտվել է 188 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179