Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էննիո Մարրիկոնեն 85 տարեկան է

11.14.2013

Նոյեմբերի 10-ին լրացավ ժամանակակից համաշխարհային երաժշտական մշակույթի խոշորագույն դեմքերից մեկի՝ Էննիո Մարրիկոնեի ծննդյան 85 ամյակը: Վարպետը իր հոբելյանի առթիվ շքեղ և մեծ համերգով հանդես է եկել Մոսկվայում, հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Կենդանի դասականը երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարների և հեռուստասերիալների համար: Թե ինչն է իրեն ներշնչում այդքան բեղմնավոր լինելու համար, Մարրիկոնեն պատասխանել է. որ «ներշնչանք» բառը ընդամենը ռոմանտիկա է, իսկ իր հաջողության գաղտնիքը թաքնված է ամենօրյա աշխատանքի մեջ:

85-ամյա մաեստրոն իր տարիքի համեմատ բավականին առույգ և երիտասարդ է երևում: Նա նշում է, որ ինքն ամեն առավոտ և երեկո զբաղվում է մարմնամարզությամբ, իսկ մնացած ժամանակ աշխատում է: Եվ իր աշխատունակության ևս մեկ փաստարկ նա ցուցադրեց մոսկովյան հանդիսատեսի առջև՝ գրեթե առանց հանգստի ղեկավարելով նվագախումբը:

Համերգի ժամանակ ունկնդիրներին մատուցված ստեղծագործական անակնկալների պակաս նույնպես չզգացվեց: Օրինակ, ներկայացվեց իտալական ոստիկանական մեքենայի ազդանշանի շատերին անծանոթ թեմայով վարիացիաներ: Այսինքն նա շարունակում է ձայնի միջոցով իր փորձարարություները, ինչպես և տարիներ առաջ, երբ աշխատում էր «Մեկ անգամ՝ վայրի արևմուտքում» վեստեռնի երաժշտական ձևավորման վրա: Հիշեցնենք, որ այդ ֆիլմի առաջին 20 րոպեների ընթացքում չի հնչում ոչ խոսք, ոչ էլ երաժշտություն: Այլ լսվում են միայն տարբեր ձայներ և աղմուկ, որոնք ընտրել էր ֆիլմի կոմպոզիտորը՝ Էննիո Մարրիկոնեն:

«Երբ ես գրում եմ իմ համար, դա բարդ երաժշտություն է, իսկ երբ գրում եմ ֆիլմի համար, ապա այն պետք է ավելի ընկալելի և հասկանալի լինի, քանի որ նրա խնդիրն է ծառայել մեկ այլ ստեղծագործության: Այդ ժամանակ ես պատասխանատվություն եմ կրում ոչ միայն իմ, ռեժիսորի ու դերասանների առջև, այլ նաև կինոնկարի պատմության առջև»,- ասում է կոմպոզիտորը:
    Դիտվել է 493 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ