Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրաժարվել է Նոբելյան մրցանակից

09.17.2018


Ճապոնացի գրող Հարուքի Մուրաքամին հրաժարվել է գրականության գծով այլընտրանքային Նոբելյան մրցանակի առաջադրվելուց: Այդ մասին Շվեդիայի նոր ակադեմիայի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Իր հրաժարվելը գրողը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախընտրում է կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա: Մուրաքամին նոր ակադեմիային ցանկացել է հաջողություն և շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար:

« Facebook»-ի իր էջում նոր ակադեմիան նշել է, որ ողջ աշխարհից ավելի քան 32 հազար մարդ է քվեարկել գրականության այլընտրանքային Նոբելյան մրցանակի թեկնածուներին որոշելու համար: Մուրաքամին դարձել էր այդ եղանակով ընտրված չորս թեկնածուներից մեկը: Բացի նրանից այդ նոր գրական մրցանակի թեկնածուներ են դարձել նաև կանադացի գրող Քիմ Թյուին, անգլիացի ֆանտաստ- գրող Նիլ Հեյմանը, և ֆրանսիացի գրող Մարիզ Քոնդեն:

Հարուքի Մուրաքամին ճապոնացի ժամանակակից հայտնի գրող է: Նրա գրքերի բովանդակությունը, մինչև վաճառքի հանելը, պահպանվում են խիստ գաղտնի: Դա ազդում է սպառողական շուկայի վրա և պահանջարկը նրա նոր ստեղծագործության նկատմամբ աճում է:

Մուրաքամիի գրքերը տպագրվում են միլիոնավոր տիրաժներով: Նա ճապոնացի գրողներից Նոբելյան մրցանակի առավել հավանական թեկնածուն է համարվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեդական ակադեմիայի անդամներից մեկի անբարո վարքի պատճառով առաջացել էր լուրջ ճգնաժամ, որի հետևանքով որոշում էր կայացվել 2018թ.-ին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ չշնորհել և այդ մրցանակաբաշխությունը տեղափոխել հաջորդ տարի: Սակայն այդ երկրի մշակույթի 100 ներկայացուցիչների որոշմամբ 2018թ.-ին որոշվեց մրցանակ շնորհել նաև 2018 թ-ին, որը ստացավ «Այլընտրանքային Նոբելյան մրցանակ» անվանումը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 95 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ