Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնել բոլոր այդ հարթակների ռազմավարությունը

09.19.2018

Ռուսաստանի առաջատար թատրոններում զգացվում Է, գեղարվեստական ղեկավարներից բացի նաև գլխավոր ռեժիսորներ ունենալու միտում: Խոսելով թատրոններում, փաստորեն, ստեղծագործական գործունեությունը վերահսկելու իրավասությամբ օժտված երկու մասնագետների առկայության մասին, փորձագետներն, ըստ ամենայնի, դեռ դժվարանում են միասնական տեսակետ արտահայտել, սակայն, ընդհանուր առմամբ, երևույթի մեջ տեսնում են նաև դրական, գործի համար շահեկան կողմեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Օրինակ, թատերագետ Նատալիա Կամինսկայան նշում է, որ իրենց երկրում արդեն արմատավորված է թատրոնների երեք մոդել:

Առաջին մոդելը այն է, երբ հավասարի իրավունքով նույն թատրոնում աշխատում են գլխավոր ռեժիսորը (կամ գեղարվեստական ղեկավարը) և տնօրենը: Երկրորդ մոդելի պարագայում մեկ մարդը իր ձեռքերում է կենտրոնացնում գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պարտականությունները: Իսկ երրորդ մոդելն այն է, երբ կա և գեղարվեստական ղեկավար, և գլխավոր ռեժիսոր և տնօրեն:

Նրա կարծիքով զգացվող միտումին բնորոշ կադրային քաղաքականություն կարող են վարել խոշոր և շատ բեմահարթակներ ունեցող թատրոնները: Կամինսկայան նշում է, որ, օրինակ, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնն այսօր ունի 6 բեմ: Հավանաբար այս թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի համար այնքան էլ դյուրին բան չէ մտածել և գտնել բոլոր այդ հարթակների ռազմավարությունը: Ըստ նրա վերջերս Վախթանգովի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակված հայտնի բեմադրիչ Յուրի Բուտուսովն, անշուշտ, իր բնույթով հարմար է այս հաստատությանը և ընդհանուր շատ բան ունի իր թատերական մտածողությամբ Ռիմաս Տումինասի հետ և կարող է հաջողությամբ դառնալ նրա «աջ ձեռքը»:

Խոսելով այս թեմայի մասին, Ռուսաստանի թատերական գործիչների միության փոխնախագահ Գենադի Սմիրնովը նշել է, որ այդ երևույթի մեջ, ամեն դեպքում, ինքը վատ բան չի տեսնում, սակայն նշում է, որ հարցը կարող է այլ բնույթ ստանալ «եթե հիմա բոլորը սկսեն այդ միտումին նմանակել, որն, իհարկե, հիմարություն կլիներ»:
    Դիտվել է 808 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ