Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը դատապարտվել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար

09.19.2018


Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում գործող հայտնի «Կալյադա թատրոնի» գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Կալյադան ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից լինելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատութւթյան սահմանափակման: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Նրա մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել 2017թ.-ի հուլիսին: Կալյադան մեղավոր է ճանաչվել երթևեկության կանոնները խախտելու և մեկ ուրիշ վարորդի ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Ռեժիսորը տուժածին վճարել է 200 հազար ռուբլի և համացանցի իր էջում հայտարարել, որ դատարանիօ վճիռը ինքը չի բողոքարկելու:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 486 անգամ