Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսկ որտե՞ղ մնացին Օրփեոսը և դժոխքը

09.21.2018

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում ռեժիսոր Իգոր Յացկոն կներկայացնի ամերիկացի դրամատուրգ Թեննեսի Ուիլյամսի »Օրփեոսը իջնում է դժոխք» պիեսի իր մեկնաբանությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Գործողությունները ծավալվում են 1930-ականների Ամերիկայի մի գավառային քաղաքի ոչ մեծ հանրախանութում:

Լեյդի Թորենսը, որը տեսել է անհայրության դաժան զրկանքները և ամուսնու դավաճանությունը, հայտնվում է սոցիալական կյանքի ստորին աստիճանում: Վերջնական կործանումից փրկվելու համար նա վաճառվում է Ջեյբ Թորենսին, որը դաժան և կոպիտ մարդ է: Լեյդին նրա հետ ապրում է երկար տարիներ, թեև այդ մարդուն ատում է ամբողջ էությամբ:

Ջեյբը, որը կնոջից տարիքով մեծ է, հիվանդանում է՝ վերածվելով անկողնային հիվանդի: Նրա փոխարեն ընտանեկան բիզնեսը շարունակում է Լեյդին: Նա իր մոտ աշխատանքի է ընդունում այս քաղաքում հայտնված երիտասարդ և հմայիչ թափառաշրջիկ Վելին և քիչ անց սիրահարվում նրան: Կինը հղիանում է նրանից և իր կարծիքով կրկին սկսում է ապրել: Սակայն նրա կատաղած ամուսինը փոխհրաձգության մեջ է մտնում, որի հետևանքով այս գործողության բոլոր գլխավոր անձինք զոհվում են:

Իսկ որտե՞ղ մնացին այսքանից հետո Օրփեոսը և դժոխքը:

Հին հունական առասպելի հետ զուգահեռները այս պիեսում ծածկագրված են հերոսների կերպարներում: Մահացու հիվանդ Ջեյբ Թորենսը հենց Հադեսի (դժոխքի) մարմնացումն է: Նրան խնամող կինը մահվան մարմնացումը: Լեյդի Թորենսը նույնականում է Էվրիդիկայի հետ: Թափառաշրջիկ Վելը՝ Օրփեոսն է, որը հայտնվում է «դժոխքի թագավորությունում», որպեսզի փրկի իր Էվրիդիկային:

Ասենք, որ ներկայացման ընթացքում էկրանին ցուցադրվում են 30-ական թվականների Ամերիկյան կյանքին բնորոշ վավերագրական կադրեր (ներգաղթյալներ, չոր օրենքը գործողության մեջ, Քու-Քուքս-Քլանի չարագործություններ և այլն), որոնք կարծես նյութականացնում են հանդիսատեսի աչքերում այն ամենը, ինչի մասին խոսում են հերոսները:
    Դիտվել է 820 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ