Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Et Cetera» -ն տոնում է իր 25-ամյակը

09.25.2018


Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Մոսկվայում, Բախրուշինի անվան թատերական թանգարանում բացվել է «Et Cetera թատրոն. 25 տարի» ցուցահանդեսը:

«Et Cetera» թատրոնը 25 տարի առաջ՝ 1993թ.-ին, հիմնադրել է այսօրվա գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդ Կալյագինը: Թատրոնի պատմությունը սկսվել է Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի բեմադրությամբ:

Թատրոնը երկար ժամանակ հանդես էր գալիս մոսկովյան տարբեր բեմահարթակներում:

2005թ.-ին այն շենք ստացավ Տուրգենևի հրապարակում: Այս թատրոնում բեմադրություններ են պատրաստել Ռոբերտ Ստուրուան, Ադոլֆ Շապիրոն, Փեթեր Շթայնը, Միխայիլ Ուգարովը և ուրիշներ:

Թատրոնի քառորդ դարյա պատմությունը ներկայացնող ցուցադրանքում տեղ են գտել տարբեր ներկայացումների ազդագրերը, ռեկվիզիտի իրեր, ներկայացումների մանրակերտեր, ներկայացումների հերոսների հագուստներ և այլն:

Ցուցահանդեսի ընթացքում, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը, այցելուները կարող են նաև դիտել «Et Cetera» -ի ներկայացումներից առանձին դրվագներ:
    Դիտվել է 173 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195