Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անցյալի եվրոպական շքեղության և նրբաճաշակության կիզակետը

09.27.2018

Փարիզում բացվել է «Հիանալի Վենետիկը» վերտառությամբ ցուցահանդես: Միջազգային այս նախագիծը վերականգնում է 18-րդ դարի սկզբի մթնոլորտը, երբ Սուրբ Մարկոսի Հանրապետության մայրամուտից առաջ ծաղկում էր արվեստը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ դարաշրջանում Վենետիկը եվրոպական շքեղության և նրբաճաշակության կիզակետն էր, նաև՝ անսանձ տոնակատարությունների և մոլության կենտրոն: Այստեղ արարել են Տիեպոլոն և Կանալետոն, Պորպորան և Վիվալդին, ներկայացվել են օպերաներ, կազմակերպվել՝ դիմակահանդեսներ:

Մեծ պալատի դահլիճներում ներկայացված են նկարներ և քանդակներ, հագուստներ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ:
Այցելուները Գրան-Պալեում բացված ցուցահանդեսում ոչ միայն կզգան 18-րդ դարի առաջին կեսին Վենետիկում իշխող մթնոլորտը, այլև կիմանան, թե ինչպիսի ազդեցություն է թողել այս քաղաքի ստեղծագործական կյանքը ողջ Եվրոպայի վրա:

«Վենետիկը նաև շատ բաց քաղաք ՝էր, որը հյուրեր էր ընդունում ողջ մայր ցամաքից և, դրա հետ միասին համարվում էր խորհրդավոր քաղաք, որը, կարծես թե թաքնված էր հանրահայտ դիմակահանդեսային դիմակով: Մեր ցուցահանդեսը հնարավորություն է տալիս համեմատել այդ երկու կերպարները և իր համար բացահայտել այդ զարմանալի քաղաքը մի նոր կողմից:»,- բացատրել է ցուցահանդեսի համակարգող Քաթրին Լուազելը:
    Դիտվել է 554 անգամ