Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաստիքներն ազատել նոր և երիտասարդ պրոֆեսիոնալների համար

09.28.2018


Ռուսաստանի պետական դումայի մշակույթի կոմիտեում աշխատանքներ են իրականացվում բալետի, կրկեսի արտիստների, փողային գործիքներ նվագող երաժիշտների ծառայությունների տարիների համար ժամկետից ավելի վաղ թոշակի անցնելու դրույթը պահպանելու համար: Այդ մասին դումայի մշակույթի կոմիտեի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այդ խնդիրը կարգավորող օրենքի նախագծի հեղինակների կարծիքով դրա համար կա երկու ճանապարհ. 1. պետք է նշված կատեգորիայի մարդկանց ընդգրկել ծանր մասնագիտություն ունեցողների ցուցակներում կամ՝ 2. այպիսի աշխատանք իրականացնողներին դիտարկել դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների սոցիալական ապահովության հարթության մեջ:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները նշում են, որ մշակույթի ոլորտի առանձին աշխատողների գործը կապ ունի օրգանիզմը լրջորեն մաշելու հետ: Պետք է հաշվի առնել նաև, որ բալետի, կրկեսի, երաժիշտների աշխատանքն սկսվում է ամենավաղ հասակից:

Տարբեր ոլորտներում այս օրենսդրական դրույթի քննարկումները հանգեցրել են այն եզրակացության, որ նշված մասնագիտությունների աշխատողների սահմանված ժամկետից ավելի վաղ թոշակի անցնելը արդարացված է նաև տնտեսագիտորեն, քանի որ արդեն շատ խնդիրներ դժվարությամբ լուծելու հնարավորություն չունեցող պրոֆեսիոնալներին ժամանակին ուղարկելով թոշակի նշանակում է նրանց զբաղեցրած հաստիքներն ազատել նոր և երիտասարդ պրոֆեսիոնալների համար:
    Դիտվել է 224 անգամ