Հեղինակները միմյանց նվիրում են իրենց գրքերը09.29.2018
Մոսկվայի Բախրուշինի անվան թատերական թանգարանում, մի քանի տասնյակ հրատարակչությունների մասնակցությամբ, նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է «Թատերական սիրավեպ» խորագրով տոնավաճառը, որտեղ հիմնականում ներկայացված է թատրոնին վերաբերող գրականություն:
Ինչպես տեղեկացրել է Բախրուշինի անվան թանգարանի աշխատակցուհի Քսենյա Լապինան, այսօր թատերական գիրքը ընթերցողների և պետության օժանդակության կարիքն ունի և այս ցուցահանդեսը հենց այդ ուղերձն է անում ըստ այդ հասցեատերերի:
«Նույնիսկ թատրոնի մարդիկ, նույնիսկ թատրոնի պատմաբանները հաճախ չեն տեղեկանում այն մասին, թե ինչ է հրատարակվում:
Այսինքն հեղինակները միմյանց նվիրում են իրենց գրքերը, հաճախ հայտարարում են նոր հրատարակության մասին, բայց այնպիսի տեղ, որտեղ կարելի էր գնալ և տեսնել բոլոր թատերական գրքերը, չկար»,- Ասել է թատերական քննադատ Օլգա Եգոշինան:
Այս տոնավաճառին գրքերը ներկայացնում են հենց իրենք՝ հեղինակները:
Ասենք, որ կազմակերպիչները մտադիր են միջոցառումը դարձնել ավանդական:
Իսկ թատերական գրականության այս տոնավաճառը, որը, փաստորեն առաջինն է, իր աշխատանքները կեզրափակի սեպտեմբերի 30-ին: