Չկատարված կամ անորակ աշխատանքների ընդունման փաստաթղթեր10.02.2018
Սակտ-Պետերբուրգի քննչական կոմիտեն անուններ չհրապարակելով տեղեկատվություն է տարածել այն մասին, որ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի մշակույթի նախարարության Հարավ-Արևմտյան տնօրինության նկատմամբ: Տուժող կողմ է ճանաչվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Անհայտ պաշտոնյաները ստորագրել են իրականում չկատարված կամ անորակ աշխատանքների ընդունման փաստաթղթեր, որի հետևանքով երկրի պետական բյուջեին հասցվել է 68,7 մլն ռուբլու վնաս:
Հատկանշական է, որ պետությանը հասցված վնասի հրապարակված չափը միայն նախնական է և այն կարող է քննչական հետագա գործողությունների արդյունքում առավել մեծ չափերի հասնել:
Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում վերակառուցման աշխատանքներն ընթանում են 2014թ.-ից: Այս աշխատանքների համար, ընդհանուր առմամբ, պետությունից պահանջվել է 6 մլրդ ռուբլի: