Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլորը պարտավոր են դա լսել և պարզորոշ գիտակցել

10.04.2018


Ռուսաստանի երիտասարդական թատրոնում մեկնարկել է մի անսովոր ակցիա: Խաղացանկի հիթային ներկայացման մեկ տոմս գնելու դեպքում թատրոնի տնօրինությունը նվիրում է ևս մեկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Թատրոն հրավիրիր բարեկամիդ» անունն ստացած ակցիայում ներառված են 3 բեմադրություն՝ «Բուդդենբրոկներ», «Վերջին օրեր» և «Ժողովրդավարություն»:

Իր «Բուդդենբրոկներ» բեմադրությունը հայտնի լատիշ ռեժիսոր Մինդաուգաս Կարբաուսկասը առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացրել 2011թ.-ին: Գերմանացի բյուրգերների ընտանիքի մասին պատմող ներկայացումը մինչև հիմա ցուցադրվում է լեփլեցուն հանդիսասրահում:Հիշեցնենք, որ գերմանական գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Թոմաս Մանի այս պատումն անդրադառնում է անթերի համբավ ու ամուր սկզբունքներով մի ընտանիքի պատմությանը, որի անդամները սերնդեսերունդ կուտակում, ավելացնում են իրենց փառքը և հարստությունը՝ ձեռք բերելով նաև աներեր հավատ հետագա ծաղկման համար:

«Վերջին օրեր» և «Ժողովրդավարություն» ներկայացումները համեմատաբար նոր են:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Բորոդինը նշել է, որ Մայքլ Ֆրեյնի «Ժողովրդավարություն» պիեսն իրեն գրավել է այն գլխավոր ասելիքով, որ «մենք միմյանց լսելուն ետ ենք վարժվել, չենք հարգում և չենք լսում միմյանց»: Նա նշում է, որ մարդիկ իրոք մոռացել են երկխոսելը և այստեղից էլ սկիզբ է առնում «միևնույն հիմնախնդիրների անվերջանալի փակ շրջանը, միևնույն սխալներն ուղղելու անհնարինությունը»:

Պատմական մի երկխոսություն էլ մոսկովյան երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարը անդրադառնում է հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած «Վերջին օրեր» ներկայցման մեջ, որը նա բեմադրել է Պուշկինի, Բուլգակովի և Ակունինի ստեղծագործությունների հիման վրա:

«Իհարկե «Վերջին օրեր» պատմական ներկայացում է, բայց դրա հետ մեկտեղ այն անժամանակյա է: Բորիս Ակունինը իր ստեղծագործության մեջ կարծես թե անդրադառնում է Պետրոս Մեծի երիտասարդության շրջանին, բայց դրա մեջ արդեն ներթափանցում են պուշկինյան «Վերջին օրերի» վարկաբեկմամբ մռայլված ուրվականները... Պատկերը ավարտվում է «Պղնձե հեծյալի» պայտերի չափավոր թակոցով»: Ռեժիսորը կարծում է որ դրանք թակում են մինչև այսօր: Բոլորը պարտավոր են դա լսել և պարզորոշ գիտակցել: Նա ընդգծում է, որ բոլոր ժամանակները անդրադառնում են մեկը մյուսի մեջ: «Դա մեզ դարձնում է ավելի ուժեղ, թեև ետ է վերցնում երջանիկ ավարտի հույսը»,- ասում է Ալեքսեյ Բորոդինը:
    Դիտվել է 7 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ