Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բանաստեղծի նամակը վաճառվել է 405 հազար եվրոյով

10.11.2018


19-րդ դարի ֆրանսիացի մեծ բանաստեղծ Արթուր Ռեմբոյի քրոջն ուղղված մի նամակ օրերս «Sotheby’s» աճուրդի տանը վաճառվել է 405 հազար եվրոյով: Այդ մասին «lefigaro.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «russian.rt.com»-ին:

Բանաստեղծի այդ նամակը թվագրված է 1891թ.- հուլիսի 10-ով:

Իր քրոջը՝ Իզաբելային, ուղարկված այս թղթակցության մեջ արտահայտված Ռեմբոյի ներաշխարհի այդ օրերին տիրող հոգեկան վիճակը, անելանելի դրության մեջ հայտնված, վախեցած և միայնակ հիվանդ մարդու զգացողությունները:
    Դիտվել է 200 անգամ