Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռոմեո և Ջուլիետի» առաջին բեմադրությունն իրականացվել է արտասահմանում

10.12.2018


Նախօրեին, հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում, Սերգեյ Պրոկոֆևի թանգարանը գործարկել է նոր ցուցադրության նախագիծ՝ նվիրված կոմպոզիտորի գլուխգործոցներից մեկի՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի 80-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Շեքսպիրին արտագրել նորովի: Պրոկոֆևի վարկածը» խորագրով ցուցահանդեսը անդրադառնում է այդ լեգենդար բալետի ստեղծման և բեմադրության պատմությանը, հանդիսատեսի համար բացահայտում է Շեքսպիրի դրամատուրգիայի և Պրոկոֆևի երաժշտության նոր եզրեր:

«Մենք այս ցուցադրանքով ինքներս մեզ հարցնում ենք. «Արդյոք կարելի է նորովի արտագրել Շեքսպիրին: Եթե այո, ապա ինչպես դա անել» »,- բացատրել է այս ցուցահանդեսի միտումը Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը:

Իր բալետում Պրոկոֆևը չէր ցանկանում «սպանել» երիտասարդ սիրահարներին: Բնօրինակից այդպիսի շեղում կոմպոզիտորն իրեն թույլ է տվել ստեղծագործության առաջին տարբերակում: Այդ մշակման մեջ բալետն ունի երջանիկ ավարտ:

Պրոկոֆևի այս ստեղծագործության առաջին բեմադրության խնդիրը դժվար է լուծվել: Ռուսաստանցի բեմադրիչները չեն ընդունել այն և բալետը համարել են «ոչ պարային»:

Պրոկոֆևյան «Ռոմեո և Ջուլիետն», ի վերջո, առաջին անգամ բեմ է բարձրացվել Չեխիայի Բռնո քաղաքում՝ 1938թ.-ին:
Միայն այնտեղ արձանագրված հսկայական հաջողությունից երկու տարի անց՝ 1940թ.-ին այդ բալետը ԽՍՀՄ-ում ներկայացվեց հանդիսատեսին:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև 2019թ.-ի հունվարի 27-ը:
    Դիտվել է 6 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ