Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոբելյան այլընտրանքային մրցանակը կշնորհվի ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեին

10.12.2018

Շվեդիայի Նոր ակադեմիան այլընտրանքային նոբելյան մրցանակը կշնորհի ֆրանսիացի կին գրող Մարիզ Կոնդեին: Այդ որոշումը ակադեմիկոսները կայացրել են Սթոքհոլմի հանրային գրադարանում, որի հեռարձակումը կարելի է դիտել YouTube հոսթինգում:

Մարիզ Կոնդեն (ծնվել է 1937թ.) ծագումով Գվալելուպուից է: Ավարտել է Սորբոնի համալսարանը: Հեղինակ է մի շարք վեպերի, պիեսների, բազմաթիվ էսսեների և մանկական գրքերի: Նա Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է:

Տեսագրված ուղերձում դիմելով հանդիսավոր արարողության մասնակիցներին Մարիզ Կոնդեն ասել է, որ ինքը երջանիկ է մրցանակի համար և այն կկիսի իր ընտանիքի, բարեկամների և Գվալելուպուի ժողովրդի հետ:

Այլընտրանքային գրական Նոբելյան մրցանակի մասին աշխարհն իմացավ ընթացիկ տարվա հուլիսին, երբ 117 շվեդ գրողներ, դերասաններ, լրագրողներ և այլ մշակութային գործիչներ հիմնեցին Նոր ակադեմիա՝ Շվեդական ակադեմիայի փոխարեն գրականության գծով Նոբելյան մրցանակ շնորհելու համար:

2018թ.-ին Շվեդական ակադեմիան, որը շնորհում է նաև գրականության գծով Նոբելյան մրցանակը, կապված իր ներսում պայթած սեռական աղմկահարույց դեպքի և այդ մրցանակին վերաբերող գաղտնի տեղեկությունները բացահայտելու փաստի հետ, որոշել էր 2018թ.-ին գրականության մրցանակի շնորհումը տեղափոխել 2019թ.: Սակայն դրա հետ չհամաձայնվեց այդ պատմության հետևանքում ստեղծված Նոր ակադեմիան, որը և մրցանակի հանձնմամբ նշանավորեց գրականության գծով 2018թ.-ի մրցանակակրին:

Ասենք, որ Մարիզ Կոնդեի պարգևատրության արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին, որից հետո Նոր ակադեմիան իրեն կհայտարարի լուծարված:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 213 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169