Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստուգվում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի հողամասը խարդախությամբ սեփականացնելու հանգամանքները

11.16.2013

ՌԴ Քնննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը ստուգումներ է սկսել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովի ընտանիքին պատկանող անշարժ գույքի մասին ԶԼՄ-ներում տարածված խարդախության վերաբերյալ տեղեկատվության հարցով: Այդ փաստի հաստատման պարագայում անհապաղ կհարուցվի քրեական գործ, հաղորդում է «vesti.ru»-ն:

Ինչպես հաղորդում է Քննչական վարչության Մոսկվայի վարչության մամլո ծառայությունը, այժմ իրականացվում են այդ հարցի հետ կապված հանգամանքները և անձերին պարզելու և ստուգելու միջոցառումներ:

Բացի այդ Քննչական կոմիտեն իրավական գնահատական կտա հարցի հետ կապված վերահսկող և գրանցող պաշտոնատար անձանց և մարմինների գործողություններին:

Ալեքսեյ Բատալովի ընտանիքին պատկանող հողամասի հետ կապված հակաօրինական գործողությունների մասին տպագրվել է «Российской газета»-ում: Պարբերականի տվյալներով, ոսկերիչ Վադիմ Էլգարտը, արտիստի Նովոմոսկովսկոյեի շրջանում գտնվող ամառանոցային «Միչուրինեց» կոոպերատիվի հարևանը, անօրինականորեն որպես իր սեփականուություն է ձևակերպել Ալեքսեյ Բատալովի հողամասի մի պատկառելի մակերս:

Հիշեցնենք, որ ինքը՝ Բատալովը ասել է, որ Էլգարտը նրան համոզել է ստորագրել հողակտորի փոխանցման ակտը որպես տեխնիկական փաստաթուղթ: Իսկ հողամասը արտիստի դստեր անունով է ձևակերպված, այդ իսկ պատճառով Բատալովի ստորագրությունը իրավական ուժ չունի: Չնայած այդ հանգամանքին, Էլգարտին հաջողվել է իր աղջկա անունով գրանցել Բատալովի աղջկան պատկանող հողամասից 180 քառ. մետր:
    Դիտվել է 589 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271