Ղրիմի թատրոնները 3 օրով հետաձգել կամ չեղյալ են համարել իրենց ներկայացումները10.19.2018
Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տասնյակ կյանքեր խլած ողբերգության կապակցությամբ Ղրիմում հայտարարվել է եռօրյա սուգ: Թերակղզում իջեցվել են պետական դրոշները, թատրոնները հետաձգել են բոլոր ներկայացումները:
Ղրիմի Մաքսիմ Գորկու անվան ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոնը , ցավակցելով ողբերգության ժամանակ զոհվածների և տուժածների ընտանիքներին, չեղյալ է համարել հոկտեմբերի 18, 19 և 20-ին նախատեսված բոլոր ներկայացումները և հայտարարություն է տարածել, որ ետ է ընդունում վաճառված տոմսերը, իսկ որոշ դեպքերում էլ դրանք մնում են ուժի մեջ սգո օրերն անցնելուց հետո:
Այդ բովանդակությանը մոտ հայտարարություններ են իրենց կայքերում տեղադրել նաև Սևաստոպոլի՝ Լունաչարսկու անվան, Սիմֆերեպոլի՝ Գորկու անվան, Յալթայի՝ Չեխովի անվան և բոլոր մյուս թատրոնները:
Հոկտեմբերի 17-ին Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն, որը, ինչպես պարզվել է, ավելի ուշ, կազմակերպել է այդ կրթօջախի սաներից մեկը: Պայթյունից հետո չարագործը նաև հրացանով կրակ է բացել դասախոսների և սովորողների ուղղությամբ, ապա ինքնասպանությամբ վերջ տվել սեփական կյանքին:
Այս արարքի հետևանքով զոհվել է ավելի քան 20 և վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Տուժածների մեծ մասը երեխաներ են: