Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Բեզռուկով . «Կատարել երգեր, որոնք գրվել են հատուկ ինձ համար»

10.19.2018

Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը, որը նախօրեին նշել է իր 45-ամյակը, ներկայացրել է առաջիկայում նախապատրաստվող անակընկալը՝ իր նոր բեմադրությունը, որը ոչ թե դրամատիկական ժանրի հերթական աշխատանք է, այլ երաժշտական ստեղծագործություն, ավելի ստույգ՝ ռոք օպերա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Կոմպոզիտոր Թիմուր Էզեգբայայի օպերան 17-րդ դարում ռուսական ինքնակալության դեմ ապստամբած Դոնի կոզակ Ստեփան Ռազինի մասին է: Գլխավոր կերպարը, անշուշտ, կմարմնավորի հենց ինքը՝ Սերգեյ Բեզռուկովը:

Օպերայի երաժշտական մասով հանդես է գալիս «Կնքահայրիկ» ռոք համույթը, որը նույնպես գործում է Սերգեյ Բեզռուկովի ղեկավարությամբ:

«Ռոք օպերայի վրա աշխատանքները նախապատրաստական փուլում են: Ներկայացման պրեմիերան կկայանա 1,5 տարի հետո»,- ասել է Բեզրուկովը և, ի նշանավորումն իր հոբելյանական տարեդարձի, լրագրողների առջև իր խաղընկերուհու, իսկ օպերայում տիկնոջ՝ Ալյոնայի, դերը մարմնավորող Վերա Շպակի հետ կատարել է ստեղծագործության դուետներից մեկը:

«Ես հազվադեպ եմ կազմակերպում հոբելյանական հանդիսություններ, և հիմա կարևորը ոչ այնքան իմ 45-ամյակի հոբելյանն է, որքան նորամուտս որպես ռոք-երաժիշտ: Իմ և «Կնքահայրիկ» ռոք համույթի համար դա պրեմիերա է, որին սպասում եմ հուզմունքով և անհամբեր: Ես շատ ուրախ եմ, որ թեկուզ 45 տարեկանում ինձ հաջողվեց իրականացնել իմ պատանեկան երազանքը՝ հավաքել իմ խումբը և կատարել երգեր, որոնք գրվել են հատուկ ինձ համար և համահունչ են իմ աշխարհազգացողությանը»,- ասել է Բեզրուկովը:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Դիտվել է 813 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ