Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զ. Զաուդինովա. «Ոչնչացրել է նրանց կյանքը»

10.20.2018


Նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին, Բրիտանիայի մայրաքաղաքում գործող Պուշկինյան տանը կայացել է Մոսկվայի «Տեատր.դոկ» թատրոնի «Միշան և Լենան» նոր բեմադրության պրեմիերան: Այն նվիրված է այդ թատրոնի հիմնադիրներ Միխայիլ Ուգարովի (1956 – 2018թթ.) և նրա կնոջ՝ Ելենա Գրեմինայի (1956 -2018թթ.) հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Պիեսը ներկայացվել է բեմական ընթերցման ձևաչափով, երկու լեզվով՝ ռուսերեն և անգլերեն, տեղեկացնում է «pushkinhouse.org»-ն: Միջոցառումը իրականացվել է «Բլումսբերի» փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված է «Արվեստը և ակտիվացումը» թեմային:

«Միշան և Լենան» պիեսը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Այն ստեղծվել է դրամատուրգներ Մաքսիմ Կուրոչկինի և Իվան Ուգարովի, ռեժիսոր Զարեմա Զաուդինովայի համագործակցությամբ: Այս ստեղծագործության համար որպես գրական հիմք ծառայել են Միխայիլ Ուգարովի և Ելենա Գրեմինայի օրագրային և Facebook սոցիալական ցանցում 2005-2018թթ.-երի ընթացքում կատարված գրառումները: Պիեսը Ռուսաստանում ներկայացվել է ավելի վաղ կայացած «Լյուբիմովկա» թատերական փառատոնի ժամանակ:

«Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է պետությունը դանդաղ սպանում երկու արվեստագետների: Նրանց գրառումներից ակնհայտ է, թե ինչպես են արտաքսումները, հարցաքննությունները, մեղադրանքները, ինչպես նաև այն, ինչ կատարվել է շուրջ բոլորը, ոչնչացրել նրանց կյանքը»,- ասել է Զարեմա Զաուդինովան:

Այսօր, Լոնդոնի Պուշկինյան տունը կրկին կլցվի «Տեատր.դոկ» թատրոնի առողջ քննադատական և սիրով ներծծված ներկայացումների ոգով: Տեսագրված ձևաչափով այստեղ կցուցադրվեն թատրոնի «Սեպտեմբեր.դոկ», «Ժամը 18», «Երկուսը քո տան մեջ», «Բոլոտնոյեի գործը» և «Նոր Անտիգոնա» ներկայացումները: Այս ցուցադրությունը նույնպես կայանալու է երկու՝ ռուսերեն և անգլերեն, լեզուներով:





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Դիտվել է 727 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ