Շղարշով հագուստն ընդդեմ մարզական վերնազգեստի և ջինսի10.22.2018
Այսօր, հոկտեմբերի 22-ին, Մոսկվայում, Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում կկայանա այս հաստատության համար հազվադեպ իրադարձություն ՝ կցուցադրվի նորաձևության հավաքածո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ռուսաստանցի դասական գրող Իվան Տուրգենևի լայնորեն նշվող 200-ամյակի միջոցառումների շրջանակում երիտասարդ դիզայներները երեկոյան կներկայացնեն թե ինչպիսի տեսք կարող էր ունենալ տուրգենևյան աղջիկը 21-րդ դարում:
«Մենք ստեղծել ենք ժամանակակից տուրգենևյան աղջկա կերպար՝ հենվելով վերջին շրջանի համաշխարհային միտումների վրա: Հիմա գալիս է պահպանողականության փուլ, նորաձևություն են վերադառնում ավանդական արժեքները»,- ասել է Դիզայնի և գովազդի ինստիտուտի տնօրեն Անդրեյ Սաֆինինը: Նա նշել է, որ միջոցառման ընթացքում ներկայացվելիք աշխատանքների հեղինակները ուսանողներ են և այդ գործերը հնարավոր չի լինի տեսնել որևէ առևտրի տաղավարում: Հեղինակները գլխավորապես ունեցել են գեղարվեստական կերպարներ ստեղծելու միտում:
Սաֆինի կարծիքով միանգամայն հնարավոր է, որ տուրգենևյան աղջիկներ լինեն նաև 21-րդ դարում: «Ինչպես Տուրգենևի հերոսուհիները, դա ռոմանտիկ, նուրբ, համեստ, բայց ուժեղ բնավորությամբ աղջիկն է՝ իր ազատ, առաջադեմ հայացքներով»,- նշել է նա և ավելացրել, որ ներկայացվելիք հավաքածուում իրենք հենց դա էլ փորձել են արտահայտել հագուստի, գործվածքի, զարդերի միջոցով: «Տուրգենևյան աղջիկը իրեն չի ցուցադրում և չի հանդիսանում սեքսուալ օբյեկտ»,- ասել է Սաֆինը:
Բոլոր մոդելները պոդյումում կհայտնվեն Տուրգենևի հատորյակը ձեռքին: « Հանրության առջև գիրքը ձեռքին հայտնված շղարժե շրջազգեստով աղջիկը կերևա ավելի առաջադեմ և համարձակ, քան եթե նա հագներ մարզական վերնահագուստ և ջինս»,- նշել է դիզայնի և գովազդի ինստիտուտի տնօրենը: Նա խոստովանել է, որ, անշուշտ, իրենց կողմից ներկայացվելիք հագուստները ամենօրյա չեն, բայց այդպիսի զգեստներով կարելի է գնալ ցուցահանդես, թատերական ներկայացման պրեմիերայի, թատերական մրցանակաբաշխության, վերջին զանգի երեկոյի...
Ավելացնենք, էր հագուստները ներկայացնելու են ոչ միայն մոդելները: «Տուրգենևան» զգեստներով պոդյումում կհայտնվեն նաև դերասանուհիներ և, նույնիսկ, բանաստեղծուհիներ: