Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թիվ մեկ դափնեկիրը դարձավ «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը

10.22.2018

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Մոսկվայում մրցութային հանձնաժողոի նախագահ Սերգեյ Ժենովաչը հրապակել է Ստանիսլավսկու անվան միջազգային թատերական մրցույթի 2018 թ.-ի դափնեկիրների անունները: Այդ մասի տղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Նախ նշենք, որ 2018թ.-ին այս մրցանակաբաշխությունը սահմանել է նոր՝ «Ռուսական թատրոնի արժեք» անվանակարգով մրցանակ, որի թիվ մեկ դափնեկիրը դարձավ «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը:

Այս տարի այս պատվավոր մրցանակի դափնեկիրներ են դարձել Մոսկվայի Շչեպկինի անվան ուսումնարանի մանկավարժ Նատալիա Պետրովան, դերասանուհի Լիա Ախեջակովան և դերասան Ալեքսանդր Ֆիլիպենկոն, օպերային ռեժիսոր Ալեքսանդր Տիտելը: Բացի նշված ռուսաստացի այս դափնեկիրներից, մրցանակի է արժանացել նաև բրիտանացի ռեժիսոր Դեկլան Դոնելանը:

Այս մրցանակաբաշխությունը պարգևներ է նախատեսում նաև Թատերական գործի կազմակերպման» համար: Այդ անվանակարգում մրցանակների են արժանացել «Նովոսիբիրսկյան տրանզիտ» փառատոնի ղեկավար Ալեքսանդր Կուլյաբինը և Պետերբուրգի թատերական հանդեսի գլխավոր խմբագիր Մարինա Դմիտրևսկայան : «Հեռանկար» անվանակարգում մրցանակը շնորհվել է երիտասարդ ռեժիսոր Եգոր Պերեգուդովին:

Ասենք, որ Ստանիսլավսկու անվան միջազգային թատերական մրցույթն անցկացվում է Մոսկվայի քաղաքապետարանի օժանդակությամբ:

Ստանիսլավսկու անվան մրցանակաբաշխությոունը հինադրվել 1995թ.-ին: Այն համարվում է թատերական արվեստի ոլորտում հեղինակավորներից մեկը: Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակով պարգևատրվում են դերասանները, ռեժիսորները, թատերական գործի կազմակերպիչները և ոլորտային մանկավարժները:

Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է ռուս մեծ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկու ծննդյան 150-ամյակին:

Մրցանակները դափնեկիրներին կհանձնվեն նոյեմբերի 19-ին՝ այդ առթիվ կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:
    Դիտվել է 748 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ