Մասնագիտական գործիքների և դիմահարդարման նյութերի պատմությունը...10.24.2018
Սանկտ-Պետերբուրգի նշանավոր Մարինյան թատրոնում մեկնարկել է պրոֆեսիոնալ դիմահարդար-կոմպիլյատորի վերապատրաստման դասընթացի ծրագիր, որը սովորողներին կփոխանցի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ոլորտում գեղարվեստական կերպարներ ստեղծելու կարողություններ: Ուսուցման ծրագիրը իրականացնում են թատրոնի գեղարվեստաբեմադրական մասի առաջատար մասնագետները: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:
Թատրոնի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ 8 ամիս ընդգրկող ծրագրում ներառված են տեսական պարապմունքներ, որոնց ընթացքում սովորողներին կմատուցվի դիմահարդարման, մազերի հարդարման, գործիքների և դիմահարդարման նյութերի պատմությունը, դերասանների հետ հաղորդակցվելու հոգեբանություն և բարոյագիտություն և գործնական դասեր, որոնց ընթացքում ունկնդիրները պետք է յուրացնեն նկարչի էսքիզների հիման վրա գրիմավորելու կարողություններ (ազգային, հեքիաթային, դիմանկարային գրիմ), տարբեր սանրվածքներ անելու հմտություններ և այլն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: