Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անհանգստանալու պատճառ չեն ունենա

10.29.2018

Մոսկվայի «Et Cetera» թատրոնում բացվել մանկական սենյակ: Պրոֆեսիոնալ դայակի հսկողությամբ թատրոնի փոքրիկ հյուրերը կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել, քանի դեռ իրենց ծնողները ներկայացում են դիտում: Թատերական նոր ենթակառույցի մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մանկական սենյակը ապոհովված է անհրաժեշտ այն ամենով, որպեսզի փոքրիկմները իրենց հարմարավետ զգան՝ սեղանի խաղեր, փափուկ խաղալիքներ, հեռուստացույց որը մուլտֆիլմեր է ցուցադրում, գրքեր, ներկեր և նկարչական պիտույքներ, համապատասխան խաղերի համար նախատեսված փափուկ ներքնակներ և այլն:

Յուրաքանչյուր ներկայացումից առաջ թատերական դայակը սպասում է իր փոքրիկ հյուրերին և ծնողները թատրոն գնալիս նրանց համար անհանգստանալու պատճառ չեն ունենա:

Այս ծառայությունը թատրոնը մատուցում է անվճար:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 235 անգամ