Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրողական թատրոնները և մշակութային ավանդները

10.30.2018

Նախօրեին՝ հոկտեմբերի 29-ին, Մոսկվայում աշխատանքներն է ավարտել ընտանեկան սիրողական թատրոնների «Հեքիաթը գալիս է քո տուն» փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Սա, արդեն, թվով չորրորդ այսպիսի փառատոնն էր: Այս միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ սիրողական թատրոնները նպաստում են մշակութային ավանդները պահպանելուն: Նրանց ասելով «ընտանիքը պետություն է, իսկ պետությունը՝ ընտանիք»:
Փառատոնին կարող է մասնակցել ցանկացած ընտանիք: Այս տարի այն առաջնորդվում էր «Ձեռագործ թաատրոն» թեմայով:

«Ընտանեկան թատրոնները ողջ ներկայացումը պատրաստում են ինքնուրույն: Իդեալական է այն, երբ ժամանում են տոհմական էպոսի, ընտանեկան ավանդների, ընտանեկան պատմությունների վրա հիմնված ներկայացումներ: Նրանք իրենք են գրում սցենարները և դրա հիման վրա են պատրաստում բեմադրությունը»,-նշել է փառատոնի նախագահ Օլգա Բուդինան:

2018թ.-ի ստուգետիսին մասնակիցների թիվը անցել է 20-ը:

Մրցույթը գնահատվել է ըստ գեղարվեստականության, յուրահատկության, նորության և, ամենագլխավորը՝ պատրաստված ներկայացումը պետք է լինի կոլեկտիվ աշխատանքի արդյունք:

Ասենք, որ ընդհանրապես, թեև մրցույթն ընթանում է սիրողական թատրոնների միջև, սակայն նրանց աշխատանքները գնահատում են պրոֆեսիոնալները, որոնց գնահատականները հիմնվում են պրոֆեսիոնալ չափանիշների վրա:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 29 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ