Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կերթևեկեն աշխարհի ամենաերկար թռիչքն ունեցող ճոպանուղով՝ հնչեցնելով Բրիտտենի ստեծագործությունները

11.18.2013

Նոյեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կբացվի 20-րդ դարի անգլիացի ակնառու կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված ցուցահանդես:

Երաժշտական հասարակությանը լավ հայտնի «Պատերազմի ռեքվիեմ»-ի հեղինակը 1965 թ.-ին հյուրընկալվել է նաև Հայաստանում: Ի պատիվ նրա, հենց այդ օրերին երգահան Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» վերտառությամբ փառատոն: Նշենք, որ Հայաստանում հանգստանալու օրերին Բրիտտենը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրել է վոկալ ստեղծագործությունների մի շարք:

Կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված միջոցառման նախաձեռնողը՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է, որ այդ հոբելյանի կապակցությամբ միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ մի քանի օրերին, որոնց ընթացքում տարբեր մշակութային օջախներում կկազմակերպվի Բրիտտենի կյանքին ու գործերին նվիրված կինոցուցադրում, ինչպես նաև պաստառների և լուսանկարների ցուցահանդես:

Ավելացնենք, որ բրիտանացի երգահանի հոբելյանը Ինքնատիպ ձևով կնշեն Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները: Նրանք նոյեմբերի 22-ին կմեկնեն «Տաթևի թևեր» ճոպանուղի և, երթևեկելով աշխարհի ամենաերկար թռիչքն ունեցող այդ տրանսպորտով, օդում կկատարեն Բրիտտենի ստեղծագործությունները:
    Դիտվել է 904 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ