Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիանալի են խթանում մանկական թատրոնի զարգացումը

11.03.2018


Մոսկվայում ընթացող «Արթմիգրացիա՝ երեխաներին» նոր թատերական փառատոնում հետաքրքիր բեմադրությամբ է ներկայացել Սանկտ-Պետերբուրգի տիկնիկային Մեծ թատրոնը: «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնի հարթակում նրանք ցուցադրել են «Իմ պապիկը բալենի է եղել» ներկայացումը, որը ավելի լավ է դիտվում, ոչ այնքան պարտերից կամ ամֆիթատրոնից, որքան ավելի բարձր կետից, օրինակ, հանդիսասրահի պատշգամբից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բեմադրության հեղինակներն այդ նպատակով անգամ պատրաստել են հատուկ բարձրություն, որպեսզի հանդիսատեսների տեղերը ավելի բարձր լինեն բեմից: Ահա այդ կետից է դիտողի առջև բացվում այգու իսկական և լիարժեք տեսարանը և, անշուշտ, երևում բալենին: Այն հայտնվում է գրասենյակային կպչուն պոլիէթիլենային ժապավենի միջից: Իսկ պլաստիկ տոպրակները աչքի առաջ վերածվում են հավի ճուտիկների: Այսպիսին է իտալացի գրող Անջելա Նանետտիի «Իմ պապիկը բալենի է եղել» գրքի հիման վրա իրականացված ներկայացումը: Իսկ թե ունի այն առնչություն ռուս դասական Անտոն Չեխովի «Բալենու այգին» պիեսի հետ, ներկայացման մեջ ուղղակի պատասխան չի տրվում: Դրա փոխարեն բեմադրության ռեժիսորն իր աշխատանքը հասցեագրում է թե մեծ և թե փոքր հանդիսատեսներին: Այսինքն, նաև այն բոլորին, ովքեր ներկայացումը կցանկանային դիտել ողջ ընտանիքով:

«Ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների պարագայում, իմ կարծիքով, թեմաները մինույնն են: Մի մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը»,- ասում է ռեժիսոր Իվան Պանինը և ընդգծում, որ գլխավոր չարին քեզնից այն կողմ չթողնելն է:

Թեև «Արթմիգրացիա» թատերական փառատոնը, որին ներկայացվում են երիտասարդ ռեժիսորների բեմադրությունները, արդեն 6 տարեկան է, սակայն 2018թ.-ին Ռուսաստանի թատերական գործիչների միությունը առաջ քաշեց գրեթե նույն անունով, բայց իրականում նոր նախագիծ, որը ստացել է «Արթմիգրացիա՝ երեխաներին» անունը:

Խոսելով այս նոր ձևաչափի մասին, փառատոնի արթ-տնօրեն Դմիտրի Մոզգովոյը նշել է, որ հիմա ընթանում է մանկական թատրոնի զարգացում: Տարածաշրջանային շատ թատրոններ ստանալով դրամաշնորհներ, իրենց մոտ են հրավիրում երիտասարդ ռեժիսորների, որոնք հիանալի են խթանում մանկական թատրոնի զարգացումը, իր կարծիքն է հայտնել «Արթմիգրացիա՝ երեխաներին» փառատոնի արթ-տնօրենը:

Ասենք, որ «Իմ պապիկը բալենի է եղել» ներկայացումը ընդգրկվել է համառուսական թատերական «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության երկար ցուցակում: Սա ինքնին արդեն փաստ է, որ երիտասարդ ռեժիսոր Իվան Պանինը արձանագրել է լուրջ մասնագիտական հաջողություն:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 24 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ