Ավանդույթների վերականգնում, որտեղ «...դա չպետք է լինի մաքուր ֆոլկլոր»11.06.2018
Համաշխարհային կրկեսային արվեստի հանրահայտ արտիստ, ռուսաստանցի նշանավոր ծաղրածու Վյաչեսլավ Պոլունինը մտադիր է հայրենիքում վերականգնել դիմակահանդեսի փողոցային տոնակատարության ավանդությունը: Այս գաղափարը առավել առարկայական հողի վրա փոխադրելու համար նա մտադիր է, որպես ամբիոն, օգտագործել Պետերբուրգում նոյեմբերի 15-17-ին կայանալիք Միջազգային մշակութային ֆորումը, որտեղ նա ղեկավարելու է «Կրկեսը և փողոցային թատրոնը» բաժինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հըղում անելով «РИА новости»-ին:
«Մեր բաժանմունքում գլխավոր թեման այս տարի դիմակահանդեսն է»,- ասել է Պոլունինը և խոստովանել, որ դիմակահանդեսներով ինքը զբաղվում է վաղուցվանից և այդ հարցով համագործակցում է ռուս-ամերիկացի հայտնի նկարիչ, մշակութային գործիչ Միխայիլ Շեմյակինի հետ:
Նրանք այս հարցի շուրջ փորձի փոխանակության նպատակով Պետերբուրգ են հրավիրել հին կամ նոր դիմակահանդեսային բեմադրության 10-ից ավելի մասնագետների: Ինքն, օրինակ, լավագույն դիմակահանդեսային ավանդույթներից մեկը համարում է «Մասլենիցա» կոչվող ավանդական հանդեսը, որի ժամանակ մարդիկ հաճույքով հրաժեշտ են տալիս ձմռանը, դիմավորում են ամառը և արևին:
«Պարզապես դա չպետք է լինի մաքուր ֆոլկլոր: Պետք է ամեն անգամ փնտրել նոր ձև, պետք է արվեստագետներին ստեղծագործելու հնարավորություն ընձեռել»,- հարցի լուծման իր ռազմավարական դիրքորոշումն է հայտնել Պոլունինը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com