Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գուրլիտը 1,5 հազար գլուխգործոց նկարի սեփականատեր է

11.18.2013

Կորնելիուս Գուրլիտը , ով ակամա դարձել է 1,5 հազար թանկարժեք նկարների սեփականատեր, չի ցանկանում բաժանվել իր ունեցվածքից: Այդ նկարները հայտնաբերվել են դեռևս մեկ տարի առաջ, սակայն դրանց մասին բարձրաձայնվում է միայն այժմ: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:

Նախկինում բոլորը համարում էին, որ այդ գլուխգործոցները ոչնչացել են 1945թ.-ին՝ Դրեզդենի ռմբակոծության ժամանակ: Սակայն դրանք հայտնաբերվել են տնտեսական պահեստարանում՝ պահածոների կողքին: Գուրլիտը, ով այդ պահեստարանի տերն է, ասում է, որ կտավներն ինքը ստացել է օրինական ճանապարհով և իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքները ժխտում է:

Մյունխենցու հավաքածոն կազմված է Պիկասոյի, Մատիսի, Շագալի, Քլեյեի, Բեկմանի և Նոլդեի աշխատանքներից և գնահատվում է մոտ մեկ մլրդ եվրո:

80-ամյա Կորնելիուս Գուրլիտն արվեստաբան Գիդեբրանդի որդին է: Ֆաշիստները մոդեռնիստների աշխատանքները համարում էին «դեգեներատիվ», այդ իսկ պատճառով նման նկարները բռնագրավում էին թանգարաններից և մասնավոր հավաքածոներից: Նշենք, որ այդ նկարների տերերը հիմնականում հրեաներ էին և դա նույնպես շարժառիթ էր, որպեսզի նրանց ենթարկեին հալածանքների:

Գիդեբրանդ Գուրլիտին ֆաշիստները թանգարանի տնօրենի պաշտոնից ազատել են, քանի որ նա կիսով չափ հրեա էր: Ավելի ուշ նացիստները խնդրել են Գուրլիտին փոխանցել մոդերնիստների աշխատանքները արտասահման, սակայն այդ բանը տեղի չի ունեցել և նկարները մնացել են նրա մոտ:

Այժմ արվեստաբանի որդուն մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Մի քանի գլուխգործոց նա վաճառել է և այդ ձևով իր ապրուստը հոգացել: Բավարիայի իշխանություններն առաջարկում են նրան գործարք, որի համաձայն հարուցված գործը կդադարեցվի, իսկ դրա փոխարեն նա պետությանը պետք է տա իր նկարները, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
    Դիտվել է 1285 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169