Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամանորի մեկնարկը տրված է, հիմա հարկավոր է գտնել Պեր-Նոյելի թողած նշանները

11.09.2018


Այս շաբաթ Փարիզում 2018-2019թթ. ամանորին ընդառաջ իր դռներն առաջինը հանդիսավորությամբ բացեց Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի հանրախանութներից մեկը՝ «Printemps»-ը, որը գտնվում է Օսման բուլվարում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս անգամ առևտրական ցուցասրահի գլխավոր մուտքը փակող կարմիր ժապավենը բազմաթիվ լուսանկարիչների և հաճախորդների ներկայությամբ կտրեցին հանրախանութի գլխավոր տնօրեն Պաոլո դ՝Սեզարեն և ֆրանսիացի հայտնի մոդել, դերասանուհի Լիտիցիա Կաստան:

Այս էլ երորդ ամանորն է, որ «Printemps»-ի տոնական ցուցափեղկերի հերոսներ են դառնում Ժյուլը և Վիոլետան, որոնք այս անգամ ընդունել են կախարդական աշխարհներով ճանապարհորդող և անհայտացած Պեր-Նոյելին (ֆրանսիական Ձմեռ պապին) որոնող խուզարկուների նմանությամբ:

Պեր-Նոյելը անհայտացել է: Բայց ինչպե՞ս է նա թաքնվել: Այդ հարցում նրանց կարող են օգնել հանրախանութի հաճախորդները, եթե փնտրեն և գտնեն ցուցափեղկերի վրա կախարդական գազանների հետ համաձայնության եկած Պեր-Նոյելի թողած նշանները:

«Printemps» հանրախանութի առևտրի ցուցասրահում, որը բացվել է 150 տարի առաջ, արդեն փայլատակում են 170 տոնածառ: Դրանք զարդարված են 61 հազար զարդերով, 233 հատ գույնզգույն գնդերով և ընդհանուր առմամբ 3,4 կմ երկարությամբ զարդաշղթաներով:

Այս տարվա տոնական միջոցառումներին կմասնակցեն 75 տիկնիկ, և տասնյակ մեխանիկական և շարժիչավոր սարքավորումներ:

Անցած տարիներին Printemps» հանրախանութի ամանորյա միջոցառումների սկիզբն ավետող գլխավոր արարողությունը բացել են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Քեյթ Ուինսլեթը, Ումա Թուրմանը և այլ հայտնի դեմքեր:




Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 209 անգամ