Վաստակել պրոֆեսիոնալ կինոյի աշխարհ մեկնելու «ուղեգիր» 11.12.2018
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտում (ВГИК) մեկնարկել է ավնդաբար անցկացվող միջազգային փառատոնը, որը համարվում է նման միջոցառումներից աշխարհում ամենամեծերից մեկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Սա սկսնակ կինեմատոգրաֆիստների համար հնարավորություն է ոչ միայն լայն լսարանին ցուցադրելու իրենց աշխատանքը և ստանալու հանդիսատեսի գնահատականը, այլև վաստակելու պրոֆեսիոնալ կինոյի աշխարհ մեկնելու «ուղեգիր» »,-այսպես են բնութագրում իրենց փառատոնի նշանակությունը կազմակերպիչները:
Փառատոնին մասնակցում են 40 երկիր ներկայացնող սկսնակ կինեմատոգրաֆիստներ:
Մրցանակներ կտրվեն լավագույն կինոծրագրին, խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմերին, ինչպես նաև մուլտիմեդիական նախագծին:
Կինոստուգատեսից բացի, հանդիսատեսները կդիտեն նաև միջազգային թատերական ստուգատես-մրցույթ: Հիմնականում կմասնակցեն ռուսական, լեհական,սեբիական և բուլղարական թատերախմբեր: Այս ծրագրով կցուցադրվի 11 թատերական ներկայացում:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com