Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչի սպանության գործով իրեն տուժող է համարում նաև հակառակ կողմը

11.14.2018


Ռուսաստանի քննչական կոմիտեի Պետերբուրգի վարչությունը վերկանգնել է հայտնի երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի քննությունը: Այդ մասին գերատեսչության մամլո ծառայության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Ասենք, որ այս գործում անզգուշությամբ սպանության մեջ մեղադրվում էր երգչի թիկնապահ Վալերի Շլյաֆմանը, որը, սակայն, 1992թ.-ի հունվարին Իսրայել մեկնեց հիմնական բնակության, իսկ հետո, ևս մեկ տարի անց, քննությունը դադարեցվեց:

Իգոր Տալկովը սպանվել է 1991թ.-ի հոկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգի «Յուբիլեյնի» անունով սպորտի պալատում համերգի ժամանակ, բեմ դուրս գալուց առաջ:

Սպանությունը կատարվել է Տալկովի և երգչուհի Ազիզայի թիկնապահների միջև սկսված քաշքշոցի ժամանակ: Կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ եգիչները վեճի մեջ են մտել առաջինը բեմ դուրս գալու համար:

34-ամյա Տալկովի սպանության հանգամանքնմերը մինչև այսօր էլ վիճաբանություններ են առաջացնում լրագրողների, ինչպես նաև երգչի բարեկամների ու գործընկերների շրջանում: Այս դեպքի մասին նկարահանվել են մի շարք վավերագրական ֆիլմեր, իրականացվել լրագրողական հետաքննություններ:

Տալկովի որդին նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, հայտարարել է, որ քննությունը վերսկսելն ու շարունակելը անիմաստ է:

«Ես կարծում եմ, որ սա հին վերքը փորփրել է նշանակում: Ես կարծում եմ, որ բոլոր հայտնի մասնակիցները, որոնց մենք գիտենք, իրենք նույնպես այս ամենի զոհերն են: Այս ամենը կատարվել է հատուկ ծառայությունների կողմից: Ինչու՞ համար այն կրկին փորփրել»,- ասել է Տալկովի որդին:

Երգչուհի Ազիզան հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարան՝ այս գործով իրեն տուժող ճանաչելու պահանջով:

«Ես նույնպես ինձ տուժող եմ համարում: Վարկաբեկման համար: Ես էլ եմ դատարանին դիմելու անհրաժեշտություն տեսնում: Երևում է ժամանակներն այնպիսին են, որ պետք է ճշմարտությունը պաշտպանել ոչ թե բռունցքներով, այլ՝ քննություններով»,- հայտարարել է երգչուհին:

Տալկովը հանդես է եկել «Ապրել», «Կալեյդոսկոպ» և «Էլեկտրոկլուբ» խմբերի կազմում, ապա հիմնադրել է «Սպասատելնիյ կրուգ» («Փրկօղակ») անունով իր նվագախումբը: Նա 200 երգի հեղինակ է, նկարահանվել է մի շարք կինոնկարներում նաև հեղինակել է «Մենախոսություն» անունով ինքնակենսագրական գիրքը, որը լույս է տեսել նրա մահից հետո և վերահրատարակվել մի քանի անգամ:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Տեսանյութեր

Դիտվել է 69 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ