Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդպես էլ հայտնվում է երաժշտությունը...

11.15.2018

Օրերս Սանկտ-Պետերբուրգի Միխայելովյան թատրոնը հանդիսատեսներին է ներկայացրել Չայկովսկու վերջին օպերային ստեղծագործությունը՝ «Իոլանտան»: Բեմադրությունն իրականացրել է դրամատիկական և երաժշտական թատրոններում իր նորարական աշխատանքներով հայտնի ռեժիսոր Անդրեյ Ժոլդակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Փորձարարությանը դիմելով մենք նախապես չգիտենք, թե ինչ արդյունք կունենանք»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կեխմանը: Նրա կարծիքով այսպիսի դեպքերում հանդիսատեսները բաժանվում են երկու ճամբարի: «Ինչ-որ մեկին կգրավեն ոչ ուղղագիծ, դժվարաստեղծ գործողությունները, ինչ-որ մեկն էլ կվերացարկվի ներկայացումից այնպես, որ մեն-մենակ կմնա Չայկովսկու երաժշտության հետ»,- նշել է Կեխմանը և պնդել, որ թատրոնը իրավունք ունի զարմացնել և դա իր համար հենց ամենակարևորն է:

Ներկայացման առաջին 10 րոպեներին գործողությունները ծավալվում են բացարձակ լռության մեջ: Ռեժիսորը այսպես ցուցադրում է օպերայի ստեղծումը, երբ պարտիտուրը դեռ չի ստեղծվել: Բեմի վրա Պյոտր Իլյիչ Չայկովսկին է: Նրա դիմաց տարբեր տարիքի Իոլանտաներն են, որոնք կոմպոզիտորին պատմում են իրենց ապրումների մասին: Կոմպոզիտորը այդ ամենը փոխադրում է նոտայի տետրի մեջ: Այդպես էլ հայտնվում է երաժշտությունը... Մնացած դեպքերում սա «Իոլանտա» օպերայի գրեթե դասական բեմադրությունն է: Լրիվ պահպանվել է տեքստը և գործողությունների հաջորդականությունը: Սակայն մնալով հավատարիմ փորձարարի իր ձեռագրին, ռեժիսորը գտել է հանդիսատեսին օպերայի ընկալման նոր բանաձև առաջարկելու եղանակը: Նա դեկորացիաների և տեսագրված տեսարաններ ցուցադրելով կարծես ստեղծում է երկու աշխարհ, որոնց մեջ ապրում է օպերայի դժբախտ հերոսուհին (Իոլանտայի պարտիան կատարում է Միխայելովյան թատրոնի առաջատար մենակատար Մարիա Լիտկեն):

«Իոլանտա»-ն համարվում է Չայկովսկու ամենամիստիկական ստեղծագործությունը: Եղբորը՝ Մոդեստին (օպերայի լիբրետոյի հեղինակն է) հասցեագրված մի նամակում Չայկովսկին գրում է, որ իրեն անհայտությունը կեղեքում է: Այդ տրամադրությունը արտահայտվում է օպերայի երաժշտության մեջ:

Ժամանակակիցներն այս ստեղծագործությունը ընդունել են չափազանց զուսպ: Այն շատերին թվացել է ոչ մեղեդային և սառը:

«Իոլանտա»-ն գնահատվեց միայն 20-րդ դարում: Նոր ժամանակաշրջանի հանդիսատեսը այնտեղ գտավ ոչ միայն լույս, այլև սեր և փրկություն:

Եվ ահա, դասական օպերայի հմայքը, դույզն ինչ ոչ պակաս, բացազատվում է նաև 21-րդ դարում:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 770 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ