Գլխավորը մշակույթում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցն է11.15.2018
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Սանկտ-Պետերբուրգում բացվել է միջջազգային 7-րդ մշակութային ֆորումը, որի գլխավոր թեման կրում է «Մշակույթը որպես երկրի գլխավոր ռազմավարական ներուժ» խորագիրը: Ստուգատեսը ներառում է 14 բաժիններից կազմված գործնական ծրագրեր և փառատոնային մաս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ֆորումի հիմնական ծրագիրը կընթանա մինչև նոյեմբերի 17-ը:
Ասենք որ այս միջոցառմանը որպես հյուր-երկիր հանդես են գալիս Իտալիան և Քաթարը: Որպես այս ստուգատեսին խաչաձև հատվող միջոցառում այդ երկու երկրներն, իրենց հերթին, Ռուսաստանին նվիրել են մշակութային ծրագրեր: Օրինակ Քաթարում այս օրերին անցկացվում Է «Միացյալ մշակութային տարածություն. առասպել կամ իրականություն» քննարկումը: Փորձագետները հիմնականում փորձում են խորամուխ լինել այն հարցերի մեջ, թե ինչպես են միմյանց վրա ազդում մշակութային բազմազան ավանդույթները, որոնք բերում են միգրանտները, իսկ մյուս կողմը հանդիսանում է ընդունող երկիրը:
Իսկ Իտալիայում արդեն տևական մի ժամանակաշրջան կազմակերպվում են ռուսական սեզոններ, որոնց ընթացքում քննարկվում են միջազգային դիվանագիտության զարգացման մեջ մշակութային դիվանագիտության դերի հետ կապված հիմնախնդիրները:
Վերջում նշենք, որ Պետերբուրգում ընթացող ֆորումում առավել հրատապ քննարկվող հարցերից մեկը դարձել է մշակույթում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com