Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնվել է Օսվալդ - ճագարի մասին անհետացած մուլտֆիլմը

11.16.2018


Ճապոնիայում հայտնաբերվել է Ուոլթ Դիսնեյի հայտնի հերոսի՝ Միքի Մաուսի նախատիպի՝ Օսվալդ անունով ճագարի արկածների մասին պատմող մուլտֆիլմը, որը համարվում էր կորած: Այն անսպասելի հայտնաբերվել է Օսակայի շրջանում, 85-ամյա կոլլեկցիոներ Յասուշի Վաթանաբեյի մոտ, որը, փաստորեն, որպես սեփականություն Դիսնեյի վաղ շրջանի այդ ստեղծագործությունը շուրջ 70 տարի պահել էր իր մոտ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Վաթանաբեն պատմել է, որ ֆիլմը ձեռք է բերել մեծածախ առևտրականից, երբ ինքը դեռ դպրոցական էր: Անցյալ տարի նա կարդացել է անիմատոր Դեյվ Բոսսերթի «Երջանիկ ճագար Օսվալդը: Դիսնեյի կորած ֆիլմերի որոնումները» գիրքը և հասկացել է, որ ողջ այս ժամանակ անհետացած ֆիլմը իր հավաքածոյում կա:

Օսվալդ անունով ճագարին Ուոլթ Դիսնեյը և Աբ Այվերսը ստեղծել են 1927թ.-ին: Սա Դիսնեյի առաջին անիմացիոն կերպարն է, որի մասնակցությամբ ստեղծվել է 27 ֆիլմ: Հետո այդ հերոսի հեղինակային իրավունքը Դիսնեյից դատարանի որոշմամբ փոխանցվել է «Universal» ստուդիային, որից հետո էլ Դիսնեյը ստեղծել է Միքի Մաուսին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 689 անգամ