Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«էմմին» գտավ իր 11 արտասահմանցի հասցեատերերին

11.21.2018


ԱՄՆ-ում կայացել է հերթական «International Emmy Awards» հերթական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում համապատասխան մրցանակներ են տրվում լավագույն այն հեռուստանախագծերին, որոնք ստեղծվել և իրականացվել են այլ երկրներում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ընդհանուր առմամբ բաժանվել է 11 արձանիկ:

Լավագույն դերասան է հռչակվել Լարս Միքելսենը «Աստծո ուղիները» սերիալում կերտած կերպարի համար: Իսկ դերասանուհիներից առաջինը գերմանուհի Աննա Շուդտն՝ հայրենական արտադրության «Հաբուխն էլ բավարար կլիներ» բազմասերիանոց ֆիլմում մարմնավորած դերակատարման համար:

Մրցանակների են արժանացել նաև իսրայելական «Նևսու» կատակերգությունը, BBC-ի արաբական հեռուստաալիքի նկարահանած «Մնաս բարով Հալեպ» վավերագրական և իսպանական «Թղթե տուն» սերիալները:
    Դիտվել է 185 անգամ