Գեղարվեստական ղեկավարը կորցրել է ճամպրուկները11.22.2018
Վրաստանի իշխանությունները մուտքի թույլտվություն չեն տվել ԽՍՀՄ-ում, ապա նաև Ռուսաստանում հայտնի մանկական երգիծական «Երալաշ» հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկուն, ռեժիսոր Ալեքսանդր Շեյնին և պրոդյուսեր Վլադիմիր Պիրոժկոյին այն պատճառով, որ վերջիններս նախքան Թբիլիսի ուղևորվելը այցելել են Աբխազիա: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:
«Այսօր Թբիլիսիում պետք է մեկնարկեր «Տեսակցություն Ռուսաստանի հետ» փառատոնը: Մեզ երկիր մտնել չթույլատրեցին այն պատճառով, որ մենք եղել ենք Աբխազիայում: Քաղաքավարի ուղեկցեցին, նստեցրին ինքնաթիռ: Ես արդեն Մոսկվայում եմ: Իհարկե, վիրավորական է, ես երբեք Վրաստանում չեմ եղել...»,- նախօրեին հայտարարել է Գրաչևսկին:
Նա նաև նշել է, որ, քանի որ Վրաստանում Ռուսաստանը դեսպանություն չունի, կազմակերպիչները բանակցությունները ստիպված վարել են Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության միջոցով, սակայն Վրաստանի ՆԳՆ-ն աներեր է մնացել:
Գրաչևսկին ափսոսանք է հայտնել կորցրած ժամանակի համար: Նա նաև տեղեկացրել է, որ կորել են իրենց ճամպրուկները և հիմա փնտրում են դրանք:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com