Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընտանիքը, որը աղետի պահին եղել է էպիկենտրոնում...

11.23.2018

Օրերս Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ Հայաստանում, 1988թ.-ի դեկտեմբերի յոթին տեղի ունեցքած երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Կինոնախագիծն իրականացվել է «Россия 1» հեռուստաալիքի աջակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ֆիլմը աղետի ժամանակ տուժած մարդկանց մասին է:

1988թ.-ի դեկտեմբերի 7-ին, կեսօրին մոտ երկրակեղևի ցնցումը, մի ակնթարթում ավերակների վերածեց Հայաստանի հյուսիսայի տարածաշրջանը՝ այդ թվում Սպիտակ, Գյումրի, Վանաձոր քաղաքները: Ըստ պաշտոնական տվյալների զոհվեց ավելի քան 25 հազար մարդ: Պատմության մեջ այն մտավ «Սպիտակի երկրաշարժ» անունով, որն, ըստ փորձագետների, հզորությամբ համարժեք էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա ամերիկացիների նետած 10 ատոմային ռումբերին:

Ռեժիսորը ֆիլմի ցուցադրությունից առաջ շնորհակալությամբ նշել է, որ նկարահանումների ժամանակ տեղի բնակիչները ակտիվ մասնակցել և օժանդակել են նկարահանող խմբին՝ հասկանալով, թե որքան կարևոր է այդպիսի կինոնկար պատրաստելու մեջ իրենց մասնակցությունը:

Ալեքսանդր Կոտտի ֆիլմը պատմում է երկրաշարժին հաջորդած երեք օրերի մասին: Գլլխավոր հերոսը վերադառնում է հայրենի քաղաք: Նրան օգնում են գտնել իր ընտանիքը, որը աղետի պահին եղեԼ է էպիկենտրոնում: Նրա 7-ամյա դուստրը և կինը գտնվում են լուսանկարչկան սրահի ավերակների տակ...

«Ես հասկանում էի, որ իրավունք չունեմ, որպես մայր, որպես կին թույլ տալու, որ իմ երեխան մահանա: Հակառակը, այդ կինը՝ Գոհարը (Ֆիլմի հերոսուհին-խմբ.) դառնում է կախարդուհի, հեքիաթասաց, որը օգնում է իր երեխային հավատալու հրաշքին, հավատալու, որ հույս կա, որ մի անգամ պետք է գա լավ և լուսավոր օր»,- իր կերտած հերոսուհու կերպարի ընկալումներն է ներկայացրել դերասանուհի Հերմինե Ստեփանյանը:

«Սպիտակ» ֆիլմի աշխարհը յուրահատուկ Բաբելոն է, որտեղ յուրաքանչյուր կերպար խոսում է իր լեզվով: Բայց այն նաև արձանագրում է, որ ընդհանուր ցավը միավորում է բոլորին:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 243 անգամ