Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրենքով ընձեռվող նոր արտոնություն մշակույթը հովանավորողներին

11.23.2018

Ռուսաստանի դաշնային խորհուրդը այսօր՝ նոյեմբերի 23-ին, հաստատել է պետական և քաղաքային մշակութային հաստատությունների մեկենասների (հովանավորների) հարկային արտոնությունների մասին օրենքը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Համաձայն նոր իրավական փաստաթղթի, երկրի տարածաշրջաններին իրավունք է վերապահվում քաղաքացի-մեկենասներին ներկայացվող ֆիզիկական անձանց եկամուտներից սոցիալական հարկերի չափը նվազեցնել մինչև հարկման ենթակա գումարի 30 տոկոսը:

Արտոնությունը տրվում է, եթե ֆինանասական զոհաբերություններ ստացողները հանդիսանում են մշակույթի ոլորտում պետական և քաղաքային հաստատությունները, ինչպե նաև ոչ առևտրային կազմակերպությունները (հիմնադրամներ) այն դեպքերում, եթե նրանց այդպիսի օժանդակություն է տրվում նպատակային կապիտալ ձևավորելու համար:

Ասենք, որ այժմ մշակույթի ոլորտը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական միջոցներ զոհաբերող քաղաքացիների արտոնությունների չափը Ռուսաստանում կազմում է հարկային ժամանակահատվածում ստացված և հարկման ենթակա եկամտի ոչ ավելի քան 25 տոկոսը:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 684 անգամ