Քարերով ընդգծում էին սեփական բարձր կարգավիճակը11.26.2018
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Տեմպո Մայոր» հնագիտական թանգարանում բացվել է մինչկոլումբոսյան ժամանակաշրջանի փիրուզե և նեֆրիտե առարկաների ցուցահանդես: Ցուցադրանքը կրում է «Կրակի և պատերազմի քարեր» խորագիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Փիրուզն հին ացտեկների մոտ ասոցացվում էր կրակի հետ:Միաժամանակ, այդ քարը իշխանության խորհրդանիշն էր: Ացտեկների կառավարիչները իրենց հագուստները պատում էին փիրուզով և կրում էին փիրուզե զարդեր: Իսկ նեֆրիտը, և մյուս կանաչ քարերը խորհրդանշում էին բնությունը՝ անձրև, ջուր, պտղաբերություն»,- բացատրել է ցուցահանդեսի համակարգող Էմիլիանո Մելգարը:
Նեֆրիտը և փիրուզը հին մեքսիկական ցեղերը բարձր էին գնահատում: Այդ քարերից նրանք պատրաստել են արձանիկներ, որոնք օգտագործվում էին կրոնական ծեսերի ժամանակ: Միաժամանակ, փիրուզե և նեֆրիտե զարդերը սուրբ էին համարվում: Այդպիսի իրեր էին իրենց վրա կրում բարձր խավերի ներկայացուցիչները՝ դրանով ընդգծելով սեփական բարձր կարգավիճակը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com