Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեմուր Չխեիձե. «Դասականը կրկին անհրաժեշտ կլինի ռուսական թատրոնին»

11.19.2013

Վրաստանում նշում են հայտնի թատերական ռեժիսոր Թեմուր Չխեիձեի ծննդյան 70 ամյակը:

Չխեիձեն ավելի քան 20 տարի աշխատել է Սանկտ Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնում: Նա 6 տարի եղել է մշակութային այդ օջախի գեղարվեստական ղեկավարը: Չխեիձեն համարվում է ռուսական հոգեբանական թատրոնի ակնառու հետևորդներից մեկը:

2013թ.-ի մարտինն Թեմուր Չխեիձեն մշտական բնակության է վերադառնում հայրենիք՝ Վրաստան, որտեղ էլ այժմ նշում է իր հոբելյանը:

Թբիլիսիում նա դասավանդում է տեղի թատերական համալսարանում և բեմադրություններ իրականացնում տարբեր բեմահարթակներում: Վերջերս Մարջանաշվիլու թատրոնում նա բեմադրել է «Գրյոնհոլմի մեթոդը» ներկայացումը, որն ի դեպ, Պետերբուրգի Մեծ դրամատիկականում նրա բեմականացված վերջին աշխատանքն է:

Չխեիձեն մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում: Այն ավարտելուց հետո, 1965թ.-ին աշխատանքի է անցել Զուգդիդի քաղաքի դրամատիկական թատրոնում, որպես ռեժիսոր: Նա աշխատել է նաև Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 1970-1980թթ.-երին՝ Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում: 1991թ.-ից սկսել է սերտ համագործակցել Սանկտ Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի հետ: Այնտեղ նրան առաջարկում էին գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Չխեիձեն երկար ժամանակ հրաժարվում էր այդ առաջարկից, սակայն, 2007թ.-ին, այնուամենայնիվ, համաձայնվում է: Բայց նշանակումից 6 տարի անց արվեստագետը կրկին վերադառնում է այդ պաշտոնի նկատմամբ իր նախնական տեսակետին և 2013թ.-ի մարտի 4-ին կայացած մամլո ասուլսում հայտարարում, որ հեռանում է: «Այժմ, երևի թե, եկել է Մեծ դրամատիկական թատրոնում փոփոխություններ կատարելու ժամանակը, որոնք, սակայն, անձամբ ես չեմ կարող կատարել: Շատերը ինձ անվանում են «անցյալը պաշտող», սակայն դա եղել է իմ սկզբունքային ճանապարհը՝ պահպանել Տովստոնոգովի ժառանգությունը: Վստահ եմ, որ կանցնի ոչ լրիվ 10 տարի, և դասականը կրկին անհրաժեշտ կլինի ռուսական թատրոնին», հայտարարել է Թեմուր Չխեիձեն:
    Դիտվել է 1050 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ