Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասականը դերասանին ներարկում է բազմաժանր լինելու որակներ

11.27.2018

Դերասանը պետք է կարողանա աշխատել տարբեր ժանրերով, տիրապետի նոր մասնագիտական կարողությունների, փորձի բեմում գոյատևելու նոր միջոցներ:Դեկտեմբերի 1-ին, կայանալիք պրեմիերայից առաջ այս համոզմունքն է արտահայտել դերասանի մասնագիտական որակների մասին Մոսկվայի նահանգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բոզռուկովը: Այդ մասին տեղեկացնում է է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Խառնակիչը» վերնագրված նոր ներկայացումը թատրոնի ռեժիսոր Պավել Արտեմևը բեմադրել է ռուսական երգիծական գրականության դասական Սալտիկով-Շչեդրինի «Խելքից զրկվածների հիվանդանոցում» խորագրի ներքո ամփոփված շարքի հիման վրա: Բեզռուկովի կարծիքով, սա հենց այն գրական գործն է, որը կարող է դերասանի մեջ ապահովել բազմաժանր մասնագիտական որակների բացահայտումը:

«Խառնակիչը» ազնիվ մարդու մասին պատմություն է: Նա հայտնվում է մի իրավիճակում, երբ միջավարը բաժանվում է յուրայինների և ուրիշների, երբ անհատի համար տեղ գտնելը դառնում է դժվար գործ: Դժվար, քանի որ պարզվում է, որ ազնիվ մարդն, իրոք, հարկավոր չէ որևէ մեկին՝ ոչ յուրայիններին, ոչ ուրիշներին, ոչ իշխանությանը, ոչ ժողովրդին...
Ստացվում է, որ ներկայացումը զրույց է լուրջ և հիվանդոտ երևույթների մասին, որոնք, սակայն, շաղախված են ծիծաղով և հումորով, նշել է ռեժիսորը:

Գլխավոր դերակատարին մարմնավորող դերասան ՝ Անտոն Բոգդանովը, որը նկարահանվում է հեռուստասերիալներում, այս ներկայացման մեջ աշխատանքը գերադասել է նկարահանումներից: Նա հրաժարվել է երկու այդպիսի առաջարկությունից: «Սա շատ մակարդակով նյութ է... Աշխատում եմ մեծ հաճույքով»,- ասել է դերասանը:

Բոգդանովը նշել է, որ ներկայացման գլխավոր գաղափարը վերնագրի մեջ է: «Ես խաղում եմ ոմն խառնակչի դեր: Նա դատախազի օգնական Բերյոզկինն է, որին ճշմարտություն որոնողի հատկանիշի համար խցկել են հոգեբուժարան»,- բացատրում է նա և նշում, որ իրականում, յուրաքանչյուրը կամա, թե ակամա կարող է հայտնվել հանգստությունը խառնողի դրության մեջ: Ինչ-որ մեկը 15 տարեկանում գնում է ընդդեմ բակում առաջացած համակարգի, ինչ-որ մեկը՝ 45 տարեկանում նման դեր ստանձնում է քաղաքականության մեջ: Դերասանը ընդգծում է, սակայն, հատկանշականն այն է, որ արգելակողը ոչ միշտ է պետությունը: Հաճախ դա լինում է մարդու մեջ գտնվող ինչ-որ սահմանափակումների և կարծրացած կանոնների համակրգ:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 776 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ